
17/02/2011 14:13
ՊԱՐԶԵՑՎՈՒՄ ԵՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Կառավարության ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներն ուղղված են իրավաբանական անձ հիմնադրելու և անհատ ձեռնարկատեր հաշվառելու գործընթացի պարզեցումը և «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքի ներդրումն ապահովող օրենքների կիրառմանը։ Առավել դյուրին են դառնում, մասնավորապես, ֆիրմային անվանման տրամադրումը, պետական գրանցումը, ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառումը, հարկային համարի տրամադրումը, պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տվյալներից պետական տուրքի վճարումով և մասնակի տեղեկություններից անվճար էլեկտրոնային եղանակով օգտվելու հնարավորությունը, պետական մի շարք մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանցումը և այլն։
Գործադիրն իր այսօրվա նիստում հաստատել է ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարությունն ընդունելու, կայքը վարող անձին փոխանցելու, կայքում հայտարարություն տեղադրելու կարգը և արխիվացման ժամկետները։
Հաջորդ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը` դրանով իսկ վերացվել ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության որոշումների միջև առաջացած անհամապատասխանությունը։
Իր նիստում կառավարությունը մի քանի տասնյակ որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է վերանայել տնտեսվարող սուբյեկտների` կնիք ունենալու պարտադիր պահանջը։ Ակնկալվում է, որ սույն որոշումը կնպաստի էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության արմատավորմանը, բիզնես-միջավայրի բարելավմանը։
Ավելի վաղ ընդունած իր մեկ այլ որոշման մեջ լրացում կատարելու միջոցով կառավարությունը ևս մի քայլ է արել փոքր և միջին կազմակերպություններին օժանդակելու ճանապարհին. այսուհետև դրանք կառաջնորդվեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթով և զերծ կմնան հաշվառման եղանակն անընդհատ փոխելու բարդությունից։
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
Արծաթ
454.35
+2.92
15:55 11/07/25
14:17 11/07/25
13:11 11/07/25