Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
17/05/2011 14:48
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 17-ին, ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին: Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու համար և նշել.«Այս մեծ հավաքի կազմակերպումը պայմանավորված է այն հանգամանքով, որ փախստականների խնդիրը դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է, և նաև միջազգային համադրումները ցույց են տալիս, որ 1000 բնակչին ընկնող փախստականների քանակով Հայաստանն աշխարհում դեռևս բավական բարձր տեղ է զբաղեցնում: Համոզված եմ, որ Ձեր մասնակցությունը դոնոր կազմակերպությունների այսօրվա համաժողովին իր նպաստը կբերի, որ մենք կարողանանք արդյունավետ ճանապարհներ գտնել և այդ խնդիրները լուծել»: 
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ ծավալված համագործակցությունից և նշել, որ իր այցի նպատակը միջազգային համերաշխությունը վկայելն է: Նա բարձր է գնահատել փախստականների ինտեգրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը: Տեղեկացնելով, որ ինքն անձամբ այցելել է փախստականների ընտանիքներ և ծանոթացել նրանց ծանր կենսապայմաններին, պարոն Գուտերեշը միաժամանակ հույս է հայտնել, որ կառավարության հետ գործակցությունը կնպաստի ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես, փախստականների կարգավիճակին և ապաստանի տրամադրմանն առնչվող հարցերի լուծմանը: 
Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները փախստականների խնդիրների լուծման ու հիմնական իրավունքների ապահովման ուղղությամբ: Նա, մասնավորապես, անդրադարձել է փախստականներին կացարաններով ապահովելու և նրանց ինտեգրմանը նպաստելու նպատակով ձեռնարկված քայլերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է եղել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղում փախստականներին օժանդակություն տրամադրելու խնդրին:

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և անձամբ գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդրի կարգավորման գործում: 
Այնուհետև վարչապետը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ մասնակցել է «1988-92թթ. ընթացքում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման և հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության» թեմայով միջազգային համաժողովին: Իր ելույթում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր էլ փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների քանակը, ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է գործազրկության մակարդակը: Պատահական չէ, որ փախստականները ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության կրճատման ռազմավարությունում ընտրված են որպես առանձին թիրախային խումբ, իսկ նրանց մշտական կացարանով ապահովելը մշտապես գտնվել է և շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում»: 
Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը փախստականների խնդիրներին. «Վերջին շրջանում տարբեր տարածաշրջաններում առաջացող քաղաքական լարվածությունը, զինված հակամարտությունները ինչպես նաև բնական աղետները առաջացնում են փախստականների նորանոր հոսքեր: Բնական է նաև համաշխարհային հանրության ուշադրությունն այդ նոր օջախներում հայտնված մարդկանց կարիքներին: Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս չեն մնա ավելի վաղ ծագած հիմնախնդիրները, որոնցից է Հայաստանի փախստականների հիմնախնդիրը»:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85