17/06/2011 14:33
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 5 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Այսօր` հունիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում գործադիրն իր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» նախկին որոշման մեջ կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կանոնադրական խնդիրները լուծելու նպատակով 25 մլն դրամով ավելացրել է վերջինիս կանոնադրական կապիտալը։
Նշենք, որ այժմ Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից, ներդրվել են էլեկտրոնային հարկային հաշվետվության, էլեկտրոնային արտոնագրման համակարգերը։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից ՓԲԸ-ն իր ծախսը կհոգա էլեկտրոնային ստորագրության վաճառքից ստացած շահույթով։
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
609.82
+7.01
15:36 10/11/26
15:09 10/11/26
12:26 10/11/26
12:07 10/11/26
