Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
24/01/2011 10:16
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունվարի 22-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է 2010թ. ընթացքում ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշներին. «Մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.4 տոկոս տնտեսական աճով: Երբ 2010թ. բյուջեն հաստատվում էր Ազգային Ժողովի կողմից, մենք կանխատեսում էինք 1.2 տոկոս տնտեսական աճ: Այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը գերազանցեց մեր ծրագրած ցուցանիշը, բայց կառուցվածքային առումով տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ»:Կառավարության ղեկավարը նշել է, որ բացի գյուղատնտեսությունից, տնտեսության մյուս ոլորտներում գրանցվել է աճ: 

Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման միտումների մասին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Հաշվի առնելով հետճգնաժամային իրավիճակը` տեսնում ենք, որ մեր տնտեսության կառուցվածքի մեջ տեղի են ունենում փոփոխություններ. նվազում է շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ: Այն այս պահի դրությամբ կազմում է 15 տոկոս` 25-ի փոխարեն: Աճում է արդյունաբերության տեսակարար կշիռը. եթե ծառայությունների տեսակարար կշիռը համեմատենք 2005թ. հետ, ապա 30 տոկոսից այն հասել է 40-ի»: 

Կարևորելով արտահանման ծավալի առաջանցիկ տեմպերով բարելավումը` վարչապետը նշել է. «Մենք ունենք 40 տոկոս արտահանման, շուրջ 15 տոկոս` ներմուծման աճ: Այսինքն` այդ տեսակետից էլ առևտրային հաշվեկշռի միտումները բարելավվել են, ինչպես նաև վճարային հաշվեկշռի առումով ունեցել ենք դրական միտումներ»:

Կառավարության ղեկավարը խոսել է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների մասին. «2010թ. ընթացքում շարունակել ենք հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը. էական մեծ ներդրումներ ենք կատարել ենթակառուցվածքներում, լայնածավալ աշխատանքներ ենք կատարել ճանապարհաշինարարության ոլորտում. կառուցվել է 400 կմ ճանապարհ: Ոռոգման համակարգում կառուցել ենք շուրջ 700 կմ ջրագիծ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»: 

Գործադիրի ղեկավարը կարևորել է ինտերնետի սակագների կտրուկ նվազումը և համացանցից օգտվողների թվի կրկնապատկումը: Նշվել է, որ 4G տեխնոլոգիայի փորձարկումով ու այս տարի համընդհանուր կիրառության մեջ մտցնելով` Հայաստանը կընդգրկվի գերժամանակակից այս ցանցը կիրառող երկրների առաջին տասնյակի մեջ:

Տիգրան Սարգսյանը խոսել է նաև տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում տրված հարկային արտոնությունների մասին. «Կառավարության որոշումներով 12 ձեռնարկության տրվել է հարկային արտոնություն` ավելացված արժեքի հարկի վերադարձը հետաձգելով: Դրանք ծրագրեր են, որոնք ամբողջական ծավալով իրականացվելու են 2011թ. ընթացքում և խթանելու են ՀՆԱ-ի աճը արդյունաբերության ոլորտում»: Խոսքը նորաստեղծ ընկերությունների մասին է, որոնք արդյունաբերությունում մեծածավալ ներդրումներ են կատարում: Այս առումով վարչապետը հույս է հայտնել, որ 2011թ. կշարունակվի տնտեսության դիվերսիֆիկացիան: 

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում խորհրդի անդամներն անդրադարձել են միջազգային տնտեսական զարգացման միտումներին և հիմնադրամի 2010թ. գործունեության արդյունքներին: Մասնավորապես, ներկայացվել են «Տաթևի վերածնունդ» ծրագրի արդյունքները և հաշվետվությունները, ինչպես նաև 2011թ. աշխատանքների ծրագիրն ու բյուջեի առաջարկը:

Նիստի երկրորդ կեսին «Հայաստան-2020» ծրագրի ուսումնասիրությունների թարմացման առաջարկի ներկայացմամբ հանդես են եկել խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը և աջակից անդամ Ավետիք Չալաբյանը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել մի շարք այլ ծրագրերի նախագծեր ևս: Նիստում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85