Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
26/01/2011 16:23
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետն ընդգծել է, որ խորհրդակցությունը նվիրված է 2011թ. գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես գարնանացանի կազմակերպման խնդիրներին: 

Օրակարգային մի շարք հարցերի առնչությամբ զեկուցումներով են հանդես եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալները:

Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը զեկուցել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի մասին: Խոսելով ցանքատարածություններում առկա վիճակի ու վարելահողերի կրճատման պատճառների մասին` նա անդրադարձել է աշնանացանի պակասը մեղմելու նպատակով գարնանացանի ծավալի ավելացման հնարավորություններին և առաջարկվող մեխանիզմներին: Ներկայացվել են կրծողների դեմ պայքարի և խորհրդատվական ծառայությունների ակտիվացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները: 

Գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը: Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է տեղեկատվություն ներկայացնել ոլորտում արձանագրված զարգացումների մասին։
Մեկ այլ հարցով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերող կազմակերպությունների կողմից մթերված հումքի դիմաց վճարումների ընթացքի մասին ևս: 

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը` իր զեկույցում անդրադառնալով խոշորացման հիմնական ուղղություններին: Նշվել է, որ հայեցակարգի նախագիծն ուղարկվել է բոլոր մարզպետներին: Հանձնարարվել է հայեցակարգի վերաբերյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

Օրակարգային հարցերի թվում դրամաշնորհային տեխնիկայի բաշխման ընթացքի առնչությամբ զեկուցումով հանդես է եկել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը: 2011թ. ոռոգման սեզոնի կազմակերպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և ընդգծել գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանների միջև մշտական երկխոսության ապահովման կարևորությունը. «2011թ. համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, և մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները և աճ ունենանք»:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85