Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
26/07/2011 15:29
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Այսօր`  հուլիսի 26-ին, կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։  Խորհրդի նոր ռոտացիոն կազմին ծանոթանալուց հետո նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Նիստում ներկայացվել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: 

Մասնավորապես, անդրադարձ է արվել էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների և ընկերությունների ներկայացուցիչներին աշխատանքային խմբի շրջանակներում քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները և ներկայացնել առաջարկություններ: 

Օրակարգային հարցերի շարքում քննարկվել է էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների խնդիրը: Այս կապակցությամբ, վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ էր տվել ՀՀ ոստիկանապետին, որոնց կատարման վերաբերյալ զեկուցել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է ՀՀ վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` գունավոր և սև մետաղների առքուվաճառքի իրականaցման իրավական կարգավորման նպատակով: Արծարծվել են նաև կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի ու շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրները:  

Մեկ այլ հարցով քննարկվել են էլեկտրոնային առևտրի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները, մասնավորապես, մաքսային ոլորտում: Վարչապետի հանձնարարականով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի ոլորտում առկա օրենսդրական բացերը և երկամսյա ժամկետում կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Նիստում բարձրացվել է նաև հանրապետության դպրոցները նոր համակարգիչներով համալրելու հարցը: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունն այս տարի այդ նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 700 մլն դրամ. հանրապետության բոլոր դպրոցներն այսօր ունեն ինտերնետ ու ժամանակակից համակարգիչներ, հետևաբար, ըստ վարչապետի, հին համակարգիչների տեսակարար կշիռը բավական փոքր պետք է լինի:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6