Տնտեսական

USD BUY - 385.00-1.00 USD SELL - 390.00+0.50
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 82.54+1.79 WTI - 78.46+1.92
COMEX:  GOLD - 2370.30-0.14 SILVER - 27.95-0.46
COMEX:  PLATINUM - 947.20-0.23
LME:  ALUMINIUM - 2270.50-1.30 COPPER - 9122.00+0.20
LME:  NICKEL - 15769.00-0.37 TIN - 29416.00-1.26
LME:  LEAD - 2028.50-0.76 ZINC - 2681.00-0.15
FOREX:  USD/JPY - 153.77+0.87 EUR/GBP - 1.0857+0.16
FOREX:  EUR/USD - 1.0857+0.16 GBP/USD - 1.2862-0.22
STOCKS RUS:  RTSI - 1121.76+0.99
STOCKS US: DOW JONES - 39935.07+0.20 NASDAQ - 17181.72-0.93
STOCKS US: S&P 500 - 5399.22-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 37667.41-0.53 TOPIX - 2699.54-0.38
STOCKS CHINA:  HANG SENG - 17021.31+0.10 SSEC - 2890.90+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8186.35+0.40 CAC40 - 7427.02-1.15
STOCKS EUR:  DAX - 18298.72-0.48
26/07/2024  CBA:  USD - 388.40+0.51 GBP - 499.99+0.58
26/07/2024  CBA:  EURO - 421.65+0.71
26/07/2024  CBA:  GOLD - 29522.59-675.20 SILVER - 349.52-15.75
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ
31/03/2011 17:56
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ

Այսօր իր արտագնա նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ` ուղղված  գյուղատնտեսության ոլորտի աջակցությանը։ Գործադիրը հաստատել է 2011թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։ Տիգրան Սարգսյանի խոսքով` սա այն խնդիրն է, որը մշտապես մտահոգում է գյուղացիներին։ Այս տարի ևս կառավարությունը մոտ 4 մլրդ 200 մլն դրամ է հատկացնում ոռոգման ջրի ծախսը հոգալու նպատակին` դրանով իսկ կանխելով ջրի սակագնի բարձրացումը։ Այսպիսով, ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60 տոկոսը հոգում է պետությունը։
 
Հաջորդ որոշմամբ հաստատվել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նկատել է, որ առաջիկայում կառավարությունը, ընդառաջելով մարզերից ստացված առաջարկություններին, մտադիր է առաջնությունը տալ ոչ թե սերմնաբուծության զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին։ Սակայն չի բացառվում, որ սերմի ներմուծումը դարձյալ կազմակերպվի։ Անցած տարի առաջին անգամ ներկրվեց ցորենի էլիտար սերմացու, որպեսզի հինգ տարվա ընթացքում դրա արտադրությունը հասցվի 27 հազար տոննայի։ Գարու պահանջարկը, որն ավելի պակաս է` 11 հազար տոննա, բավարարվում է այս տարվանից, երբ սկսվեց գարու սերմացուի ներկրումը։
 
Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 200,000.0 հազար դրամ` ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների 4 տոկոսային կետին համարժեք չափով սուբսիդավորման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը միջոցներ է հատկացնում երեք ծրագրի համար։ Առաջինով աջակցություն է ստանում օրգանիկ պարարտանյութ արտադրող ազգային ընկերությունը, որն այս տարի պատրաստ է բավարարել դրա պահանջարկի կեսը։ Երկրորդ ծրագիրն առևտրային բանկերի միջոցով գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումն է։ Երրորդով մի քանի մարզերի հատկացվել է 100 մլն դրամ, և այդ գումարն արդեն իսկ օգտագործվել է. պայմանագիր է ստորագրել 200 տնտեսություն։ Պետությունը շարունակելու է այս ծրագիրը։
AMP
26/07/2024
դրամ
Դոլար (USD)
388.40
+0.51
Եվրո (EUR)
421.65
+0.71
Ռուբլի (RUR)
4.55
+0.07
Լարի (GEL)
143.35
+0.64
29522.59
-675.20
Արծաթ
349.52
-15.75