ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային կետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը, որն ուղղված է ապրանքների, տրանսպորտային միջոցների և ուղևորների տեղաշարժի պարզեցմանը։
ՎարչապետՏիգրան Սարգսյանի խոսքով` սա կարևորագույն փաստաթուղթ է, և պետք է արվի հնարավորը, որպեսզի Վրաստանի վարչապետի` առաջիկա երեքշաբթի Հայաստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում այս գործընթացն իրականացվի։