Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՄԻՆՉԵՎ 10 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐԸ ԿՄԱՏԱԿԱՐԱՐՎԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ
14/04/2011 16:58
Կիսվել

ՄԻՆՉԵՎ 10 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐԸ ԿՄԱՏԱԿԱՐԱՐՎԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ

Հաշվի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին` այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստև ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել է մինչև 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու։  2011թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով այդ ՓԲԸ-ներին թույլատրվել է ջրերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու միջոցով ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել նույնպես առանց հասույթ ձևավորելու։ 
Միևնույն ժամանակ, ՋՕ ընկերություններին առաջարկվել է նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։ Ամփոփելով հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համագործակցելով ճշգրտել նշված ծրագրերի ժամանակացույցը, ինչպես նաև գյուղացիական այն տնտեսությունների թիվը, որոնք, օգտվելով այս արտոնությունից, ոռոգման ջուրն անվճար են ստանալու։
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը, որով սահմանված պահանջները կնպաստեն դրանց բերքատվության բարձրացմանը և վերականգնմանը, որակական բնութագրերի և բնապահպանական վիճակի վատթարացման կանխմանը և սանիտարական պատշաճ վիճակի պահպանմանը։ Այս կարգը, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, գյուղացիներին հնարավորություն է տալու արոտավայրերից օգտվել` չվճարելով նախկին կարգով սահմանված գումարը` յուրաքանչյուրը տարեկան մոտ 240 հազար դրամ։ 
Իր այսօրվա նիստում կառավարությունը որոշել է նաև ՀՀ հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2011թ. կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել իր նախկին որոշումներից մեկով սահմանված չափերով։ Իրավական ակտի կիրառումը կնպաստի հողի շուկայի զարգացմանը, հողի հարկի բազայի և համայնքային բյուջեների ձևավորմանը։ 
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում։ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ծրագրերը ֆինանսական միջոցներով ապահովելու հետ կապված հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85