Տնտեսական

USD BUY - 387.50+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 436.00+0.00 EUR SELL - 444.00+1.00
OIL:  BRENT - 62.59+2.35 WTI - 59.58+2.72
COMEX:  GOLD - 3385.30+0.49 SILVER - 33.19-1.25
COMEX:  PLATINUM - 987.10+1.36
LME:  ALUMINIUM - 2427.00-0.19 COPPER - 9538.00+1.84
LME:  NICKEL - 15698.00+1.41 TIN - 31992.00+4.22
LME:  LEAD - 1923.00-0.59 ZINC - 2632.50+0.96
FOREX:  USD/JPY - 143.05-0.50 EUR/GBP - 1.135+0.29
FOREX:  EUR/USD - 1.135+0.29 GBP/USD - 1.335+0.41
STOCKS RUS:  RTSI - 1097.25+4.17
STOCKS US: DOW JONES - 40829.00-0.95 NASDAQ - 17689.66-0.87
STOCKS US: S&P 500 - 5606.91-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 36779.66-0.14 TOPIX - 2696.16+0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 22691.88+0.13 SSEC - 3342.67+0.80
STOCKS EUR:  FTSE100 - 8597.42-0.01 CAC40 - 7696.92+0.10
STOCKS EUR:  DAX - 23249.65+1.06
07/05/2025  CBA:  USD - 389.28-0.18 GBP - 519.46-0.51
07/05/2025  CBA:  EURO - 442.38+1.39
07/05/2025  CBA:  GOLD - 42446.00+1,755.00 SILVER - 413.33+8.07
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՅԼ
12/05/2011 15:54
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՅԼ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, ինչը հողամասի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտներին հնարավորություն է տալիս առանց ավելորդ վարչարարության և ժամանակի կորստի լուծել հողամասի նպատակային նշանակության փոփոխման խնդիրը։
 
Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին կարևորել է քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրը` կոչ անելով գիշեր-ցերեկ աշխատել այն լուծելու համար: Վարչապետն ընդգծել է` պաշտոնյաների գործը ժողովրդի հոգսը թեթևացնելն է։ «Վերջիվերջո, մենք ենք ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդը մեզ համար,- շեշտել է վարչապետը։ – Մինչդեռ 9 ամիս է տևում` մինչև որ այդ թույլտվությունները հասնում են մարդկանց, խոչընդոտվում է բիզնեսը, բարդանում մարդկանց կյանքը։ Հիմա առաջին քայլն է, և մենք պարտավոր ենք այդ ծառայությունների տրամադրման ժամկետն էապես կրճատել։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Փաստաթուղթը գնում է նախարարություններ և շաբաթներով մնում այնտեղ։ Պետք է զանգենք, խնդրենք, որ բյուրոկրատները թղթերը շրջանառության մեջ դնեն, ուղարկեն կառավարություն, որպեսզի որոշում ընդունվի։ Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել։ Քաղաքացին 9 ամիս սպասում է, որ պատասխան ստանա։ Անթույլատրելի է։ Դրա համար մենք պարտավոր ենք այս որոշումն ընդունել. միասին քննարկեք, բոլոր մեխանիզմները հստակեցրեք։ Առաջին քայլը սա է, երկրորդով կընդունվի օրենքը, որն Ազգային ժողովում է, հետո իջնելու ենք նաև ստորին մակարդակ, որպեսզի նաև համայնքներում այս գործընթացն արագ լինի։ Մարդկանց կամ ասենք այո, կամ` ոչ, բայց հնարավորինս սեղմ ժամկետում։ Բացի այդ, որոշումն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ։ Հասկանալի է, չէ՞, չինովնիկը տեղում նստած ինչու է ձգձգում որոշման ընդունումը. սպասում է մինչև մեկը գա, բարեխոսի և այլն։ Ինչի՞ է պետք նման ռիսկեր ստեղծելը»։
AMP
07/05/2025
դրամ
Դոլար (USD)
389.28
-0.18
Եվրո (EUR)
442.38
+1.39
Ռուբլի (RUR)
4.82
+0.01
Լարի (GEL)
141.87
-0.06
42446.00
+1,755.00
Արծաթ
413.33
+8.07