Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԱՅՍՈՒՀԵՏ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՀ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 15 ՐՈՊԵԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
25/03/2011 17:35
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԱՅՍՈՒՀԵՏ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀՀ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 15 ՐՈՊԵԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության նորաբաց կենտրոն։ Մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը շրջել է կենտրոնի սրահում, ծանոթացել տեխնիկական նոր հնարավորություններին:

Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում ներդրվել է «Մեկ պատուհան» սկզբունքը, համաձայն որի քաղաքացին այլևս ստիպված չի լինի ռեգիստրում գրանցվելու համար մի քանի դուռ թակել, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներ ու փաստաթղթեր։ Համակարգի ներդրմամբ իրավաբանական անձի գրանցումը կատարվելու է «Մեկ պատուհանից»:  Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այս ծրագրի մասին հայտարարվել է դեռեւս անցած տարի, և սա ՀՀ արդարադատության նախարարության գերակա խնդիրներից մեկն է, որպեսզի ՀՀ կառավարությունը կարողանա որակյալ ծառայություններ մատուցել քաղաքացիներին։ «Այսուհետև ձեռնարկությունների գրանցման գործընթացը ՀՀ-ում կատարվելու է առավելագույնը 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով գրանցումը հնարավորություն է տալու, որպեսզի քաղաքացիները կարողանան ձեռնարկություն գրանցել` նույնիսկ չայցելելով գործակալություն»,- նշել է գործադիրի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով Եվրամիությանը և Ասիական զարգացման բանկին օժանդակության համար, որոնց աջակցությամբ այս ծրագիրը դարձել է իրականություն։

Նրա խոսքով` ծրագրի իրականացման համար միմյանց հետ համագործակցել են մի քանի կառույցներ, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի տարբեր գերատեսչություններից հավաքել տեղեկատվություն` ՀՀ-ում ձեռնարկություն գրանցելու համար։ «Վեց գերատեսչությունների տվյալների բազաններն այսուհետև համադրելի են, և այստեղ նստած մասնագետները հնարավորություն ունեն դրանք համադրելու, և քաղաքացու վրա լրացուցիչ բեռ չի դրվի»,- ընդգծել է վարչապետը և հավելել. «Սա ստեղծելու է ավելի բարենպաստ միջավայր ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու համար, քանի որ ձեռնարկության գրանցումից էլ հենց մեր քաղաքացիները մտնում են բիզնես դաշտ»:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի մանրամասները մինչև բարեփոխումների իրականացումը և դրանից հետո։ Խոսելով էլեկտրոնային գրանցման համակարգի մասին, Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ իրականացված բարեփոխումը ոչ միայն մեկ պատուհանի սկզբունքով սպասարկվող այս սրահի ստեղծումն է, այլև էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը նշանակում է, որ բիզնեսի գրանցման հայտերը կստացվեն նաև էլեկտրոնային եղանակով` www.e-register.am կայքի միջոցով: «Տանից դուք կարող եք ձեր համակարգչից հայտ ներկայացնել և բիզնես գրանցել: Այսպիսով, գրանցման ժամանակահատվածն էապես կրճատվում է, և դա վերաբերում է թե´ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ գրանցելուն, թե´ անհատ ձեռնարկատերի գրանցման վկայական ստանալուն: Սրանք կազմում են այսօրվա գրանցումների տարեկան շուրջ 97 տոկոսը»,- նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Շնորհանդեսի ընթացքում էլեկտրոնային եղանակով գրանցվել է մեկ ՍՊԸ և մեկ անհատ ձեռնարկատեր:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90