Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԿՈՒՂՂՎԻ 1,6 ՄԼՐԴ ՀՀ ԴՐԱՄ
28/06/2011 20:10
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԿՈՒՂՂՎԻ 1,6 ՄԼՐԴ ՀՀ ԴՐԱՄ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։  Օրակարգի առաջին հարցով հաստատվել են Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը:

Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2011-2015թթ. ռազմավարական զարգացման ծրագրի նախագիծը: Ծրագրով սահմանվում են առաջիկա հինգ տարվա ընթացքում FREDA-ի գործունեության հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնց նպատակը գյուղական շրջաններում ձեռնարկություններին, դրանց աշխատակիցներին և մատակարարներին օժանդակելն է: Նա տեղեկացրել է, որ 2011թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 1,6 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում նախատեսվում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում ծրագրեր իրականացնել:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է կաթնամթերքի արտադրության, մրգերի և բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության և վերամշակման, ինչպես նաև սառը պահեստավորման հարմարությունների և ջերմոցների ստեղծման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ներկայացված փաստաթուղթը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից:

Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է FREDA-ի Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկել նոր այլընտրանքային անդամի և համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ: Արծարծվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12