Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ – ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԵՌ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
18/05/2011 11:24
Կիսվել

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ – ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԵՌ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

Երեկ` մայիսի 17-ին,  Ազգային Ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի համանախագահությամբ` ՀՀ 2010 թվականի բյուջեի հաշվետվության քննարկումների շրջանակներում, քննարկվեցին նախորդ տարվա ընթացքում  կատարված սոցիալական ծախսերը:

Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ` սոցիալական ծախսերը 2010 թ.-ին կատարվել են ամբողջությամբ. ֆինանսավորվել է այս ոլորտի համար նախատեսված 244 մլրդ դրամը: Ծախսերի այս մակարդակը 1,6 տոկոսով ավելի է 2009 թ.-ի սոցիալական ծախսերից եւ կազմում է համախառն ներքին արդյունքի 7 տոկոսը: Այս գումարների գերակշիռ մասը` շուրջ 179 մլրդ դրամն ուղղվել է կենսաթոշակների վճարմանը, նպաստների համար ծախսվել է 64 մլրդ դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակ ստացողների թիվը հաշվետու տարում 519 հազար է եղել, նոյեմբեր ամսից կենսաթոշակներն ավելացել են եւ կազմել միջինը 27 հազար դրամ: Մանրամասնելով 2010 թ-ին կատարված  սոցիալական ծախսերն ու աշխատանքները` նախարարն առանձնացրեց կենսաթոշակային բարեփոխումների եւ նոր համակարգ ներդնելու  համար կատարված նախապատրաստական աշխատանքերը: Նա նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը  ներդնելու համար ստեղծվել է  անհրաժեշտ իրավական դաշտ:  Նախարարը խոսեց նաեւ կենսաթոշակային համակարգում առկա թերությունների եւ դեռ չլուծված խնդիրների մասին` մասնավորապես  նշելով բանկային համակարգի միջոցով թոշակների վճարման փոքր ծավալներն  ու անհատական հաշվառմանն ուղղված միջոցառումների ոչ բավարար մակարդակը:

Ընդհանուր առմամբ` բյուջե 2010-ի ծախսերի 25,6 տոկոսն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Բյուջետային միջոցներով իրագործվել է 66 ծրագիր: Եւս 22-ն իրականացվել են սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85