22/08/2008 14:01
ՀԱՅՓՈՍՏԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Այսօր Հայփոստ ՓԲԸ-ն բացում է երկու նոր փոստային բաժանմունք Դիլիջանում: Դիլիջանը Հայաստանի զբոսաշրջության ամենահայտնի վայրերից է, և, հետևաբար, այն կարևորվում է ՀայՓոստի հավատարմագրային կառավարման ծրագրում: Այդ փոստային բաժանմունքների վերանորոգմամբ և վերազինմամբ ՀայՓստը ընդգծում է Դիլիջանի բնակիչներին և բազմաթիվ զբոսաշրջիկներին բարձր որակի ծառայությունների մատուցման կարևորությունը: Ի հավելումն հիմնական ծառայություններին` վերանորոգված փոստային բաժանմունքներում հնարավոր կլինի իրականացնել արագընթաց դրամական փոխանցումներ, ձեռք բերել ապահովագրական փաթեթներ և ֆիլատելիկ ապրանքներ, օգտվել ինտերնետային կետերից և այլ շուտով ներկայացվելիք ծառայություններից:
Դիլիջանում փոստային բաժանմունքների վերանորոգման նախաձեռնությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության զարգացման ծրագրի խնդիրներից մեկին, որը վերաբերվում է Դիլիջանի տրանսֆորմացիայի Հայաստանի ֆինանսական և բանկային կենտրոնի: Նոր փոստային բաժանմունքները կապահովեն շրջանը պարզ և հասանելի ֆինանսական ծառայություններով:
“Հույս ունենք, որ վերանորոգված և նորագույն տեխնոլոգիաներով վերազինված փոստային բաժանմունքները կնպաստեն Դիլիջանի և կից տարածքների տնտեսական զարգացմանը”,- նշեց ՀայՓոստ ՓԲԸ ընկերության Գլխավոր Տնօրեն պրն. Հանս Բոոնը:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26