Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ «HILTON GARDEN INN» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ
14/07/2009 18:17
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ «HILTON GARDEN INN» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ

«Բեդյան ինթերնեյշնլ» ընկերությունըՀայաստանում նախատեսում է կառուցել «Հիլթոն Գարդեն Ինն» հյուրանոցային համալիր եւ դրան կից` ցուցահանդեսային կենտրոն: Նախաձեռնությունը միջազգային մի շարք հայտնի հյուրանոցների սեփականատեր, հայազգի գործարար Գարի Բեդյանինն է, ով Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի 6 խոշորագույն հյուրանոցների սեփականատերն է, որոնց թվում է նաեւ «Mariot Down-Town»-ը: «Հիլթոն»-ը համաշխարհային հյուրանոցային ցանց է, որը համարվում է աշխարհահռչակ բրենդ:

Շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի եւ ավարտել 2-3 տարվա ընթացքում: Ծրագրի համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը 25-30 մլն դոլար է, որը մասամբ ակնկալվում է ներգրավել  Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկից, «OPEC» ընկերությունից եւ չինական կողմից:

Այսօր Գ. Բեդյանը տեղեկացրեց լրագրողներին, որ այն կկառուցվի Երեւանից «Զվարթնոց» օդանավակայան տանող գլխավոր մայրուղու վրա` շուրջ 2 հա հողատարածքում` Հանրապետության հրապարակից 5 կմ, իսկ օդանավակայանից` 7 կմ հեռավորությամբ: Դա կլինի ամենամեծ հյուրանոցը եւ ցուցահանդեսային կենտրոնը Հայաստանում: Այստեղ ծրագրվում է ունենալ 24-ժամյա անվճար տրանսպորտային ծառայություն դեպի քաղաքի կենտրոն եւ օդանավակայան: Հյուրանոցը կունենա 202 հյուրանոցային սենյակ եւ 40 բնակարանային համար` նախատեսված երկարաժամկետ այցերի համար: Վերջիններս կունենան խոհանոց, իրար կապված սենյակներ: Այստեղ կլինի նաեւ 150 տեղանոց ռեստորան, բանկետային սրահ, նիստերի սենյակներ, դրսի եւ ներսի լողավազան, մարզասրահ, առողջարան, անվճար ինտերնետ: Հյուրանոցը կունենա նաեւ մեծ ավտոկայանատեղի, ինչը Երեւանի շատ այլ հյուրանոցների համար լուրջ խնդիր է:

Այս հյուրանոցը լինելու է 3 աստղանի, ինչը հնարավորություն կտա առավել մատչելի գներ առաջարկել դրա ծառայություններից օգտվելու համար. պիկ ժամանակահատվածում մեկ սենյակի արժեքը կլինի 150-200 դոլար, ոչ պիկ շրջանում` 120-150 դոլար: Զբոսաշրջիկներին կմատուցվեն նաեւ փաթեթային ծառայություններ, որոնք գրեթե կրկնակի անգամ մատչելի կլինեն այլ հյուրանոցային ծառայություններից: Հայ գործարարի խոսքով` «Հիլթոն Գարդեն Ինն»-ի ներկայացմամբ Հայաստանը կընդգրկվի աշխարհի առավել հայտնի զբոսաշրջային երկրների ցանցում:

Ցուցահանդեսային կենտրոնի կառուցումը համատեղ ծրագիր է առեւտրաարդյունաբերական պալատի հետ, դրանք համատեղ կաշխատեն մեծ գիտաժողովներ եւ ցուցահանդեսներ կազմակերպելու ուղղությամբ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6