Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
11/05/2011 10:59
Կիսվել

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել երկու երկրների տարածաշրջանների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռենցո Տոնդոն ներկայացրել է պատվիրակության կազմում ընդգրկված գործարարներին, ովքեր հետաքրքրված են մեր երկրի ներդրումային հնարավորություններով: Նա նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի և ՀՀ Տավուշի մարզի միջև ձևավորված կապերն ամրապնդելու և զարգացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական գործակցության խորացման հեռանկարները: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցչի կառուցման, դրա հիման վրա ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման և «Քենդլ» նախագծի վերաբերյալ: Ի պատասխան հյուրերի` ՀՀ կառավարության կողմից իրականացվող այս ծրագրերի նկատմամբ հետաքրքրվածության` Տիգրան Սարգսյանը նշել է, որ նրանք կարող են համագործակցել ՀՀ ֆիզիկայի ինստիտուտի, գիտության պետական կոմիտեի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ: 

Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, կահույքի արտադրության, ճարտարապետության, տեքստիլ արդյունաբերության և աղբի վերամշակման ու աղբահանության կառավարման ոլորտներում գործակցության ծավալումը։ Գյուղատնտեսական մթերքների վերամշակման և արտահանման ուղղությամբ փոխգործակցության համատեքստում Տիգրան Սարգսյանը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու, և, մասնավորապես, սառնարանային տնտեսության ստեղծման մասին: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-իտալական մշակութային կապերի ընթացիկ զարգացումից: 

Իր հերթին Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը տեղեկացրել է, որ նահանգի կենտրոն հանդիսացող Ուդինեն Իտալիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին քաղաքն է, և այնտեղ կա Հայկական այգի` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ մեր երկրում առկա մտավոր ռեսուրսների մեծ պաշարը և մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը լուրջ առավելություն է Հայաստանի համար և խթանում է օտարերկրյա ներդրումները: Նա կարևորել է երկու երկրների միջև առկա ներուժի լիարժեք իրացումը և խոսել Հայ-իտալական առևտրի պալատի ստեղծման իր նախաձեռնության մասին, որը կընդգրկվի արտերկրում ստեղծված իտալական առևտրի պալատների ցանցում և հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ընդլայնելու առևտրային շփումները:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01