20/07/2011 11:45
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ 125-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
«Արգենտինայի գյուղական հասարակություն» կազմակերպության նախագահ Ուգո Լուիս Բիոլկատիի և քարտուղար Խոսե Պեդրո Ռեխխիի հրավերով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Արգենտինայի Հանրապետություն` մասնակցելու Բուենոս-Այրեսում կայանալիք անասնաբուծության, գյուղատնտեսության և միջազգային արդյունաբերության 125-րդ հեղինակավոր ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է 2011 թվականի հուլիսի 23-ին «Լա Ռուրալ» մրցադաշտում:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենալու չեմպիոն հռչակված գյուղատնտեսական կենդանիների շքերթ, ներկայացվելու են արգենտինական արտադրության գյուղատնտեսական ապրանքներ, կազմակերպվելու են թեմատիկ համաժողովներ և սեմինարներ, գործնական հանդիպումներ:
Նախատեսվում է նախարարի հանդիպումը Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարար Խուլիան Դոմինգեսի հետ: Կքննարկվի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կստորագրվի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Այցի ընթացքում Սերգո Կարապետյանը կհանդիպի արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես, ճանաչված գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ: Հիմնական նպատակը վերջինիս գյուղատնտեսական արտադրությանն ու վերամշակող ձեռնարկություններին ծանոթանալն է, արգենտինական առաջավոր փորձը մեզանում օգտագործելու և տեղայնացնելու ցանկությունը:
Հաջորդ հանդիպումը կլինի ագրոպարենային բնագավառի արգենտինահայ գործարարների հետ, որոնց նախարարը կհրավիրի մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 14-16-ը Երևանում կազմակերպվող հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովին:
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
Արծաթ
726.78
+5.37
10:50 08/08/26
10:30 08/08/26
19:12 07/08/26
