04/02/2011 11:51
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ
Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, կրթության, խորհրդատվական ծառայության և ներդրումային դաշտի զարգացման հետ կապված հարցեր քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հանդիպման ընթացքում:
Ողջունելով հյուրին` քաղաքապետը նշեց, որ մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակայություններից մեկն է. «Երևանում թափանցիկ, դյուրին և մատչելի բիզնես միջավայրի ապահովման նպատակով քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման և զարգացման նոր կառույց է ստեղծվել: Երևանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք»,- նշեց քաղաքապետը:
Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին նաև քաղաքաշինական ծրագրերի հետ կապված: Կարեն Կարապետյանը նշեց, որ կանաչ գոտիներում շինարարության համար տարածք չի հատկացվելու, և մայրաքաղաքում սկզբունքորեն ձևավորվելու է կանաչապատման նոր մշակույթ:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
