Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ԱՅՍՕՐ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ  ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է
25/02/2011 11:28
Կիսվել

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ԱՅՍՕՐ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է

Մրցունակության և կանոնակարգիչ բարեփոխումների թեման է քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի, «<Ջեյքոբս ընդ ասոշիեյթս» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Սքոթ Ջեյքոբսի հետ հանդիպման ընթացքում:  

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է  «Ջեյքոբս ընդ Ասոշիեյթս» խորհրդատվական ընկերության  բարձր վարկանիշն ու միջազգային հարուստ փորձը  օրենսդրական կանոնակարգերի բարեփոխման  ասպարեզում` ավելացնելով, որ ընկերության ծառայությունները կարող են օգտակար լինել մայրաքաղաքի կառավարման ոլորտում։

Խոսելով   քաղաքային տնտեսության և գործարար  հատվածի միջև համագործակցության արդյունավետ  մոդելի ձևավորման շուրջ` Կարեն Կարապետյանը նշել է, որ այսօր քաղաքապետարանի աշխատակազմի  թիվ մեկ խնդիրը  բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմանների ապահովումն է ու  ներդրումների ներգրավումը: Այդ դաշտում ընթացակարգերը պարզեցնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար քաղաքապետը կարևոր է համարել իրավական ակտերի  ու կանոնակարգերի  բարեփոխման անհրաժեշտությունը` ակնկալելով  ընկերության խորհրդատվական աջակցությունը։

«Ջեյքոբս ընդ ասոշիեյթս»-ի գործադիր տնօրենը քաղաքապետին համառոտ ներկայացրել է ընկերության աշխատանքի փորձը գոյություն ունեցող կանոնակարգերի մաքրման, ներդրումների տեսանկյունից բարենպաստ նոր կանոնակարգերի ստեղծման գործընթացի հստակեցման ու որակի վերահսկման ուղղությամբ: Նրա խոսքով` ընկերության կողմից  մշակված Կանոնակարգման ազդեցության գնահատում (ԿԱԳ) և կանոնակարգիչ գիլյոտին ծրագրերը  հանդիսանում են բարեփոխումների ժամանակակից գործիքներ։ Որպես կայուն բարելավման գործուն մեխանիզմներ`  հաջողությամբ ներդրվել են  մի շարք երկրներում և էական ազդեցություն են ունեցել  բիզնես միջավայրի զարգացման վրա:  

Կողմերը պայմանավորվածություն  են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու և առաջարկությունների առաջին փաթեթը ներկայացնելու վերաբերյալ:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37