15/03/2011 15:22
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼ KFW-Ի ՀԵՏ
Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Գերմանական KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպության մունիցիպալ զարգացման բաժնի պետ Արնե Գուզի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հանդիպման շրջանակներում Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման արդյունավետության հետ կապված իր մոտեցումները, ինչպես նաև բոլոր այն ծրագրերը, որոնք մայրաքաղաքում առաջնային կանոնակարգման խնդիր ունեն: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կառավարման արդյունավետության բարձրացման հարցում քաղաքապետը կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցությունը:
Արնե Գուզը հավաստիացրել է, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության` մասնավորապես քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում:
«Մենք շատ ենք կարևորում պետություն – մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը: Քաղաքային տնտեսության ոլորտներ կան, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում: Ներդրումային ծրագրերի իրականացման մասով կարելի է առանձնացնել մասնավորապես աղբահանության, տրանսպորտի և առողջապահության բնագավառները»,- նշել է Կարեն Կարապետյանը` ավելացնելով, որ այդպիսով քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին: Վարկային և ներդրումային ծրագրեր ներգրավելու շրջանակում, քաղաքապետն ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման հարցին:
Իր հերթին հյուրը նշել է, որ առաջիկայում Գերմանական KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպությունը կներկայացնի համագործակցության վերաբերյալ հստակ առաջարկներ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
