ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 5.9%-ով և կազմել 4881.3 հազար լիտր: Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 4611.2 հազար լիտր:
Միևնույն ժամանակ, հաշվետու այս ամիսներին օղու և օղու-լիկյորի արտադրության ծավալները նվազել են 35.9%-ով և կազմել 1987.1 հազար լիտր:
ՀՀ-ում գարեջրի արտադրության ծավալները 2011 թվականի հունվար-մայիս ամիսներին նվազել են 8.4%-ով և կազմել 4312.9 հազար լիտր: