Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ». ԱՐԴԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 425 ՎԱՐԿ
13/06/2011 14:55
Կիսվել

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ». ԱՐԴԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 425 ՎԱՐԿ

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել լրացնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախատեսված սուբսիդիաների չափը` ծրագրի կատարողականի առաջանցիկ աճի պատճառով: Նշենք, որ Հայաստանում երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարությունը 2010թ. հաստատել էր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում արդյունավետ պետական աջակցություն ցուցաբերելն է:

Հատկանշական է, որ ունենալով բավական դրական ընթացք` ծրագրին դիմող քաղաքացիների քանակը նախատեսվածից ավելի է: Արդյունքում, ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնել արագացված գրաֆիկով:

Երիտասարդ ընտանիքներին վարկեր են տրամադրում 16 ֆինանսական կազմակերպություններ` 13 առևտրային բանկեր և 3 վարկային կազմակերպություններ:

2011 թվականի մայիսի 23-ի տվյալներով` ընդհանուր առմամբ տրվել է 425 վարկ, որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 3 մլրդ 312 մլն դրամ: Վարկի միջին գումարը կազմել է 7.8 մլն դրամ, միջին ժամկետը` 12.3 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 10.12 տոկոս:

Կառավարությունը հատկացրել է վարկերի տոկոսավճարների (Երևան քաղաքում 2 և ՀՀ մարզերում 4 տոկոսի)  ավելի քան 85.4 մլն դրամ սուբսիդավորման գումարները` 2010թ. 34.85 մլն դրամի դիմաց:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39