ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 10 ՄԼՐԴ ԴՐԱՄ
ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 2011թ. հատկացրել է 10 012 000.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սույն որոշումն ընդունվել է ՀՀ նախագահի հանձնարարությամբ և նպատակ ունի բարելավել մարզերի բնակչության կենսամակարդակը, նպաստել մարզերի համաչափ զարգացմանը։ Ծրագրերի առաջնահերթությունը սահմանվել է մարզպետների առաջարկով։ Հատկացված ավելի քան 10 մլրդ դրամից ակնկալվող արդյունքը տեսանելի կլինի արդեն այս տարվա ընթացքում։