Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«ԱՆՎՏԱՆԳ ՔԱՂԱՔ». ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ
24/06/2011 22:16
Կիսվել

«ԱՆՎՏԱՆԳ ՔԱՂԱՔ». ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ

Երևանի ավագանու հունիսի 24-ին տեղի ունեցած հերթական նիստում քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետը ավագանու հաստատմանն է ներկայացրել Երևանի ավագանու նախկինում ընդունած մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի ընդունած որոշումներին հավանություն տալու մասին հարցերը։ 

Երևանի մետրոպոլիտենում տեսախցիկներ տեղադրելու նպատակով գումարի հատկացման հարցի  վերաբերյալ Երևանի քաղաքապետը նշել է, որ ծրագիրն, ըստ էության, քաղաքապետարանի կողմից մշակվող «Անվտանգ քաղաք» հայեցակարգի մաս է կազմում և  իրականացվում է բացառապես բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ուստի առաջարկել է կողմ քվեարկել առաջարկությանը։

Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը ավագանու հաստատմանն է ներկայացրել բնակարանների օտարման և Երևան համայնքի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերից քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու մասին որոշման նախագծերը, որոնք, միաձայն կողմ քվեարկությամբ, արժանացել են  ավագանու հավանությանը։

Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին ավագանու որոշման նախագծին ավագանու անդամներից մի քանիսը ձեռնպահ են քվեարկել։ Որոշումը, սակայն, ձայների մեծամասնությամբ ընդունվել է։  

Ավագանու անդամները միաձայն հավանություն են տվել նաև օրակարգում ընդգրկված մնացած բոլոր հարցերին։  

Նիստի վերջում քաղաքապետարանի աշխատակազմի անդամներին ուղղված ավագանու անդամների հարցերը վերաբերել են տրանսպորտի, քաղաքաշինության, բարեկարգման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտների։ Բարձրացված բոլոր հարցերին տրվել է պատասխան,  իսկ որոշ  հարցերի առնչությամբ քաղաքապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել։ 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98