23/03/2011 10:50
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԿ-Ի ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Երեկ` մարտի 22-ին. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Ողջունելով հյուրին` Տիգրան Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Սուպաչային Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում ունեցած անձնական ներդրման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Առևտրի եւ զարգացման համաժողովի շրջանակներում առևտրի և արտահանման խթանման ուղղությամբ համատեղ իրականացվելիք ծրագրերի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: ՄԱԿ-ի Առևտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար պարոն Սուպաչայը նշել է, որ Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանն անդամակցելու օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրի տնտեսական զարգացման համար բավականին կարևոր քայլ էր Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա փոխադարձ այցերն ու շփումներն ավելի ակտիվացնել` հնարավոր ծրագրերի շրջանակներում համագործակցելու ակնկալիքով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
