Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ
23/02/2011 15:18
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ

Փետրվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հայկական կոնյակագործների միության» հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվեց Միության կանոնադրությունը, և Միության նախագահ ընտրվեց «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸգործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ողջունելով Միության ստեղծման նախաձեռնությունն ու վերջնականձևավորումը, շեշտեց, որ «Հայկական կոնյակագործների միությունը» բաց կառույց է լինելու ոլորտում ներգրավված բոլորընկերությունների համար, սակայն ունենալու է խաղի խիստ կանոններ, քանի որ խոսքը գնում է հայկական կոնյակիհեղինակության մասին, իսկ պետությանն աջակցելու է խորհրդատվությամբ և ոլորտում առաջացած խնդիրներիհամակարգմամբ:

Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ Միության նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով, այսինքն վերընտրվելու էյուրաքանչյուր տարի` Միության անդամների կազմից:

«Հայկական կոնյակագործների միության» ստեղծման նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն է: Միության ստեղծմանուղղությամբ ընկերությունների միջև բանակցությունները սկսվել են դեռևս 2010 թվականի օգոստոսից: Բանակցայինգործընթացի սկզբում մասնակցում էին հայաստանյան կոնյակ արտադրող ընդամենը 5 ընկերություններ, իսկ 2010 թ. դեկտեմբերի 15-ին Միության հիմնադիր պայմանագիրը ստորագրվեց արդեն իսկ 12 ընկերությունների կողմից` «Երևանիկոնյակի գործարան» ՓԲԸ, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ, «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ, «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ , «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ՍՊԸ, «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ, Արարատի կոնյակի գործարան «ԱԿԶ» ՍՊԸ, «Տավինկո» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ, «Արեգակ» կոնյակի գործարան» ՍՊԸ, «Վեդի Ալկո» ՓԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ:

«Հայկական կոնյակագործների միության» ստեղծման հիմնական նպատակը «Հայկական կոնյակ» տեղանվանման պահպանումը ևհայկական կոնյակների բարձր որակի ու միջազգային շուկայում «Հայկական կոնյակ» բրենդի ճանաչելիության ապահովումն է:

Միությունն առաջնորդվում է միջազգային գործելակերպով` «ՄԵԿ ՁԱՅՆ ՄԵԿ ԻՐԱՎՈՒՆՔ» սկզբունքով, ինչը հավասարիրավունքներ և պարտականություններ է ստեղծում փոքր, միջին և խոշոր ընկերությունների համար:

Խորհրդակցական ձայնի իրավունքով Միության կառավարմանը մասնակցում են նաև ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսությաննախարարությունների ներկայացուցիչները` ՀՀ կառավարության անունից:

Միությունն իր գործունեությունը իրականացնում է Կանոնադրության համաձայն:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37