Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔ» ԲԲԸ ԵՎ «ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ» ՍՊԸ
23/03/2011 12:45
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔ» ԲԲԸ ԵՎ «ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ» ՍՊԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն արտադրական ձեռնարկություններ կատարելիք այցելությունների շրջանակներում մարտի 22-ին եղավ «Էլեկտրասարք» բաց բաժնետիրական և «Քրաուն Քեմիքալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում: 

«Էլեկտրասարք» ԲԲԸ հիմնադրվել է 1957 թվականին: Ընկերությունն արտադրում է հսկող և չափող էլեկտրական սարքեր, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում պաշտպանիչ միջոցներ (հողանցիչներ), և ունի արտադրանքի արտահանման ուղղվածություն. հիմնական մասը արտահանվում է ԱՊՀ երկրներ (Բելառուս, ՌԴ, Ուկրաինա): 2009 թվականի հոկտեմբերին «Էլեկտրասարք» բաց բաժնետիրական ընկերությանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրվել է վարկ` 150.000.000 ՀՀ դրամի չափով, 12% տարեկան դրույքաչափով, 60 ամիս մարման ժամկետով, 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Ընկերության շրջանառու միջոցների համալրման նպատակով ներկայումս քննարկվում է նոր վարկի տրամադրման հարցը: «Ամենակարևորն այն է, որ ընկերությունը կարողանում է ապահովել արտահանման ծավալներ: «Էլեկտրասարք» ընկերությունը արտահանման ուղղվածություն ունեցող այն արտադրություններից է, որ պահպանել է խորհրդային տարիների ավանդույթները և շուկան էլ հիմնականում ԱՊՀ երկրներն են»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: Տ. Դավթյանը նաև նշեց, որ իր այցի նպատակն էր տեղում գալ և համոզվել, որ տվյալ ընկերության հետ նախարարության համագործակցությունն արդարացված է և նպատակահարմար կլինի շարունակել վարկավորման ծրագիրը: 

2010 թվականին «Էլեկտրասարք» ԲԲԸ արտադրանքի ծավալը կազմել է մոտ 360 մլն ՀՀ դրամ, իսկ իրացումը մոտ 386 մլն ՀՀ դրամ, որից արտահանումը` մոտ 380 մլն ՀՀ դրամ:Ներկայումս ընկերությունում աշխատում է մոտ 145 մարդ:

Նույն օրը էկոնոմիկայի նախարարն այցելեց «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ: Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և իր գործունեությունն է իրականացնում ք իմիական ապրանքների արտադրության բնագավառում: Ընկերության արտադրանքն արդեն ներառում է մոտ վեց տասնյակի հասնող ապրանքներ, շինանյութ` վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված լատեքսային, ջրաէմուլսիոն, էմալե ներկեր, լաքեր, շինարարական չոր խառնուրդներ, կենցաղային քիմիայի և ավտոմեքենաների խնամքի համար նախատեսված նյութեր, լուծիչներ և այլն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով այս ձեռնարկությունը Հայաստանում օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հաջողված բիզնես ծավալելու լավ օրինակ է: Տ. Դավթյանը նաև տեղեկացրեց, որ պետությունը նախկինում ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել ընկերությանը, սակայն այժմ կքննարկվի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով ընկերությանը վարկավորելու հարցը:

2010 թվականին «Քրաուն Քեմիքալ» ՍՊ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1,2 մլրդ ՀՀ դրամ, իսկ արտահանումը` մոտ 197 մլն ՀՀ դրամ: Ներկայումս ընկերությունում աշխատում է մոտ 100 մարդ:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85