Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԼԻԿՎՈՐ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ԵՎՐՈԹԵՐՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՆՈՅԱՆ» ՀՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
04/03/2011 11:35
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԼԻԿՎՈՐ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ԵՎՐՈԹԵՐՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՆՈՅԱՆ» ՀՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Մարտի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելեց «Լիկվոր» դեղագործական ընկերություն և «Եվրոթերմ» ընկերության «Նոյան» հյութերի գործարան: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերությունների աշխատանքային գործունեությանը, առկա խնդիրներին, քննարկել պետական աջակցության հնարավորությունները և գնահատել արդեն իսկ տրամադրված օժանդակության արդյունավետությունը:

«Լիկվոր» դեղագործական ընկերության ծրագիրը 2009թ. արժանացել է տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի հավանությանը, որի միջոցով ընկերությանը տրամադրվում է վարկային օժանդակություն` 900 մլն ՀՀ դրամի չափով: Ներդրումային ծրագրի շրջանակներում ստանալով ՀՀ կառավարության աջակցությունը` այժմ ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը` ք. Երևանում կառուցելով մոտ 3200 ք.մ. մակերեսով նոր մասնաշենք, որը հագեցած կլինի դեղագործական արտադրության համար ժամանակակից սարքավորումներով (մաքուր սենյակների, ինչպես նաև արդյունաբերական օդորակման ու սառեցման համակարգեր և այլն): Տիգրան Դավթյանի խոսքով` սա պետություն-մասնավոր հատված համագործակցության ակնառու օրինակ է: Ընկերությունն իր ներդրումային ծրագրով դիմել է ՀՀ կառավարությանը և ստացել աջակցություն: Ձեռնարկությունը նոր մասնաշենք է կառուցել, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն կտա գործունեությունն իրականացնել եվրոպական GMP ստանդարտներին համապատասխան:

«Ինձ համար էական էր գալ և տեղում տեսնել արդյունքները, քանի որ փաստաթղթային տեղեկատվությունը մի բան է, աչքով տեսած արդյունքները` մեկ այլ բան: Մենք տեսնում ենք, որ ունենք վստահելի գործընկեր, որն արտադրական ևս մեկ հզորություն է ձևավորում Հայաստանում», – նշեց նախարարը:

Ներկայումս ընկերությունում աշխատում է 88 մարդ: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ստեղծել առնվազն 25 նոր աշխատատեղ: 2010 թ. «Լիկվոր» ՓԲ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1,19 մլրդ ՀՀ դրամ: Ընկերության արտադրանքի մոտ 40% արտահանվում է Վրաստան, ՌԴ, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան և այլ երկրներ:

Էկոնոմիկայի նախարարն այցելեց նաև «Եվրոթերմե ընկերության «Նոյան» հյութերի գործարանի արտադրական ձեռնարկություն: Նա նշեց, որ բնական հյութեր և տարատեսակ պահածոներ արտադրող և արտահանող այս հեղինակավոր ընկերության արտադրական տեխնոլոգիաներն իսկապես համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչի մասին վկայում է այն փաստը, որ ընկերության ամբողջ արտադրանքի արտահանման ծավալներն ավելի մեծ են:

«Տնօրինության հետ կքննարկենք աջակցության հնարավոր ուղիները` նպատակ ունենալով ընդլայնել գործող արտադրամասը, իսկ դա նշանակում է նոր հոսքային գծերի տեղադրում, նոր աշխատատեղերի ստեղծում, ընդլայնված արտադրանքի ծավալներ, նոր եկամուտներ դեպի բյուջե», – ասաց Տ. Դավթյանը:

2010 թ. «Նոյան» ապրանքանիշի արտահանման ծավալը կազմել է՝ 1.3 մլն. լիտր հյութ, 900 հազ. հատ մուրաբա և պահածո, 250 տոննա խտահյութ: Այսօր «Նոյանե-ի գործարանում աշխատում է շուրջ 300 մարդ: Ընկերությունն իր արտադրանքը իրացնում է նաև ՌԴ-ում, ԱՄՆ-ում, ՈՒկրաինայում, Ֆրանսիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Ավստրալիայում, Պարսկաստանում:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85