Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
«ՆԱԻՐԻՏ»-Ի ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է 400-500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
02/06/2011 15:32
Կիսվել

«ՆԱԻՐԻՏ»-Ի ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է 400-500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Այսօր` հունիսի 2-ին, տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում գործադիրը, մինչ օրակարգին անցնելը, քննարկեց «նաիրիտ» գործարանին առնչվող որոշ հարցեր:  Այսպես, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ներկայացնելով «նաիրիտ» գործարանի ընդհանուր գործունեությունը և զարգացման նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, ընդգծեց. «2006-2007 թվականների մասնավորեցումից հետո ամենաբարձր արտադրանքը «Նաիրիտ» գործարանում ֆիքսվել է 2007 և 2008 թվականներին: Այդ ժամանակ գազի ներկրման գինը Հայաստանի Հանրապետությունում եղել է 54 ԱՄՆ դոլար: Դրանից հետո գազի գներն սկսում են բարձրանալ, և, բնականաբար, ամեն տարի փոփոխվելով` գազի գինը բավական ծանր ազդեցություն ունեցավ «Նաիրիտի» ամբողջ տնտեսության վրա»: Ըստ նախարարի` գործարանի գլխավոր խնդիրը` քլորոպրենային կաուչուկների արտադրության վերականգնումը, նույնպես հարցականի տակ ընկավ այն պատճառով, որ միջազգային շուկայում նավթամթերքների գներն սկսեցին աննախադեպ աճ գրանցել: «Եվ վերջնակետը դարձավ 2008 թվականի միջազգային ճգնաժամը, որի արդյունքում ամբողջ համաշխարհային տնտեսությունը, այդ թվում նաև ողջ քիմիական ոլորտը հայտնվեց կոլապսի մեջ: Խնդիր առաջացավ նոր զարգացման ծրագիր ստեղծելու և իրականացնելու», – պարզաբանեց նախարարը:

Արդյունքում, 2010 թվականին բաժնետերերի կողմից հաստատվեց նոր զարգացման ծրագիրը, որը հիմնված էր հետճգնաժամային ժամանակաշրջանում ստեղծված նոր մոտեցումների վրա և ավելի մեծ ներդրումներ էր պահանջում, քան այն ծրագիրը, որը կար նախաճգնաժամային վիճակում: Ծրագիրն արդեն պատրաստ է:

«Այս պահին ամբողջ ծրագիրը հետաքրքրությունների հայտ ստանալու նպատակով հայտարարության տեքստով դրված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում և փնտրում ենք միջազգային օպերատոր, որն ի վիճակի կլինի և ձեռնամուխ կլինի այս ծրագրի իրագործմանը: Անհրաժեշտ է մոտավորապես 400-500 մլն դոլարի ներդրումներ, որպեսզի «Նաիրիտի» հարցը վերջնականապես լուծվի և այն համապատասխանի միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ են այնպիսի օպերատորներ, որոնք այսօր շուկայում կարող են գործ ունենալ նման մեծ ներդրումների, նման մեծ ֆինանսական միջոցների հետ», – ամփոփելով իր խոսքը` նշեց Արմեն Մովսիսյանը:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, 10 տոկոսը ներկայացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: «Նաիրիտ»-ում այսօր աշխատում է շուրջ 3074 մարդ, որից ղեկավար անձնակազմը` 554 մարդ, մասնագետներ և ծառայողներ` 686 մարդ, մնացածը բանվորական անձնակազմն է:

«Նաիրիտում» ներկա դրությամբ կա մոտ 4 ամսվա աշխատավարձի պարտք: Անցած տարիների ընթացքում կուտակվել են, մոտավորապես, 120-130 մլն դոլարի տարբեր պարտավորություններ, հիմնականում Միջպետական բանկի հանդեպ, քանի որ Միջպետական բանկն էր այս տարիների ընթացքում ֆինանասվորում «Նաիրիտի» աշխատանքը: Միևնույն ժամանակ, 20-25 մլն դոլարի չափով ներքին պարտավորություններն են հայկական բանկերի հանդեպ. (աշխատավարձերի և այլ պարտավորությունները):

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85