Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ – ԷՔՍՊՈ 2011» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՄԱՐՏԻ 10-12-Ը
22/02/2011 20:39
Կիսվել

«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ – ԷՔՍՊՈ 2011» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՄԱՐՏԻ 10-12-Ը

2011թ. մարտի 10-12-ը Մոսկվայի տանը (Արգիշտի 7) կբացվի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ  ԷՔՍՊՈ 2011»  ցուցահանդեսը, որը կազմակերպել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC): Ցուցահանդեսի նպատակը   Հայաստանի,  հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է, Էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշների և նորարար տեխնոլոգիաների ցուցադրումը, տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին և էներգաարդյունավետ սարքավորումների արտադրության աջակցությունը, արտադրող-սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ հանրության իրազեկումը: Ցուցահանդեսին կներկայացվեն ապրանքներ և ծառայություններ, որոնք գործարարներին կօգնեն բարձրացնելու իրենց ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը:  

«ՙԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» մասնագիտական ցուցահանդեսին կներգրավվեն բանկեր և վարկային կազմակերպություններ, որոնք մշակել են էներգարդյունավետությանն ուղղված ֆինանսական ծրագրեր, ինչպես նաև էներգաարդյունավետ սարքավորումների և տեխնոլոգիաների տեղական և միջազգային արտադրողներ ու ներմուծողներ, ներդրողներ, ոլորտի առաջատար փորձագետներ ու գիտնականներ: 

«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսը  նոր կապերի հաստատման հնարավորություն կընձեռի ոլորտի մասնակիցներին, ինչպես նաև հնարավորություն կտա ծանոթանալու արդի տեխնոլոգիական  ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին և հնարավորություններին: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն արդի էներգաարդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ներառյալ`
1. ջերմամեկուսիչ նյութեր,
2. ջեռուցման և օդափոխության սարքավորումներ,
3. էներգախնայող լուսային համակարգեր,
4. էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր և այլն:

Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են շնորհանդեսներ, քննարկումներ և կլոր սեղաններ:   

«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011»-ը կազմակերպվում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի կողմից, որը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու և Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից: Նախագիծը ներկայացնում է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85