02/05/2011 15:16
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԿԱՆԽՎԵԼ Է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՓՈՐՁ
Նախաբացողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում տարբեր ապրանքների ստվերային ներկրման հերթական փորձերն են կանխել: Ինչպես նշվում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հայտարարության մեջ` Վրաստանի քաղաքացի Արմեն Մերաբյանը նշել է, որ հայտարարագրման ենթակա ապրանք չունի, սակայն հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված կանացի վերնաշապիկներ: Հնարամիտ մաքսանենգը բեռը պահել էր ավտոմեքենայի նստատեղերի տակ` հատուկ բարձիկների մեջ:
Մաքսանենգության մեկ այլ դեպք էլ գաղտնազերծվել է «Գաղտնիք» ՍՊԸ-ի կատարմամբ. ընկերության անունով բեռը փոխադրող Հարություն Փանոսյանի ավտոմեքենայի մաքսային զննման արդյունքում կցորդի տակ գտնվող բեռնարկղի թաքստոցից հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող կտրող գործիքների մասեր` կարծր համաձուլվածքներից մոտ կես տոննա կտրիչներ և 215 ալմաստի մածուկ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
