06/05/2011 17:01
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ` ՎՃԱՐԵԼՈՎ 741 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք առաջին եռամսյակում, կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնց մեջ առաջատարը Երևանի պետական համալսարանն է (106-րդ տեղ)` 155 մլն. վճարման ցուցանիշով:
Հաջորդում են Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը (116-րդ տեղ) և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (220-րդ տեղ)` համապատասխանաբար 146 մլն. և 77 մլն. ցուցանիշներ:
Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել ավելի քան 741 մլն. դրամ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
