Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆԸ
11/04/2011 15:17
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՇՈՐ ԿԵՆՏՐՈՆԸ

ՊԵԿ-ում պահանջ է դրված` բոլոր հարկային տեսչությունները համապատասխանեցնել մեկ ընդհանուր չափանիշի` և´ սպասարկման մակարդակի, և´ շենքային պայմանների բարելավման առումով. հարկ վճարողների սպասարկման մակարդակի բարձրացմանն ուղղված այս նոր մոտեցումը հարկային տեսչությունների բարեփոխման առաջնային հարցերից է: Ինչպես նշվում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության մեջ`  սպասարկման որակի բարելավումը 2011թ.-ին ՊԵԿ օրակարգի թիվ մեկ խնդիրն է:

Այսօր կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում սպասարկման կարևոր գործառույթն ու պատասխանատվությունը դրված է սպասարկման կենտրոնների վրա: Մայրաքաղաքում առաջին խոշոր սպասարկման կենտրոնը բացվել է Կենտրոնի և Մյասնիկյանի հարկային տեսչություններում, որտեղ հարկային մարմիններն այժմ ապահովված են առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից պայմաններով.  նրանք աշխատում են  վերանորոգված աշխատասենյակներում և նորագույն սարքավորումներով:

Ավարտվել են  նաև սպասարկման երկրորդ խոշոր կենտրոնի շինարարարական աշխատանքները: Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների տեսչությունների հարկատուների համար նախատեսված այս սրահն արդեն կգործի աշխատանքային և շենքային նոր որակի պայմաններում, որոնց ծանոթանալու նպատակով նորաբաց սպասարկման կենտրոն էր այցելել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:  «Նպատակը մեկն է` պետք է բարձրացնենք հարկ վճարողների սպասարկման մակարդակը, ձևավորենք սպասարկման նոր մոդել հարկային և մաքսային մարմիններում, և դա պետք է իրականացնենք նաև բարձր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Սպասարկման այս սրահների շնորհիվ հարկատուներն այլևս ստիպված չեն շփվել հարկային կառույցի հետ, նրանք կարող են իրենց հարկային հաշվետվությունները ներկայացնել սպասարկման սրահի աշխատակիցներին, կամ էլ դրանք հարկային մարմին ուղարկել անմիջապես իրենց գրասենյակներից»,- լրագրողներին հայտնել է Գագիկ Խաչատրյանը:

Այս բարեփոխումներն արդարացրել են նաև հարկատուների սպասումները, որոնց մոտ հետզհետե վերանում են տարիների ընթացքում ձևավորված կարծրատիպերը` հատկապես սպասարկման մակարդակի առումով: Այդ պատճառով ՊԵԿ-ն ակտիվորեն շարունակում է աշխատանքները նաև մյուս տեսչություններում սպասարկման կենտրոններ բացելու ուղղությամբ: Աշխատանքները տարվում են թե′ մայրաքաղաքում, թե′ մարզերում: Արդեն իսկ գործում է Վանաձորի տարածաշրջանային սպասարկման առաջին կենտրոնը:  «Առաջիկայում սպասարկման կենտրոններ կունենանք նաև Խորհրդայինի, Շենգավիթի և Էրեբունու հարկային տեսչություններում: Մինչև տարեվերջ Երևանում կգործի հարկ վճարողների սպասարկման  10 կենտրոն, այսինքն` գործընթացը շարունակական է, այն նաև հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է»,- ասել է Գագիկ Խաչատրյանը` տեղեկացնելով, որ  բոլոր սպասարկման կենտրոններն ունեն իրենց ուսումնական սրահները, որտեղ վերապատրաստվում և նոր տեխնոլոգիաների հմտություններին են ծանոթանում ինչպես հարկային տեսչությունների աշխատակիցները, այնպես էլ բիզնեսի ներկայացուցիչները:

Արաբկիրի հարկային տեսչության Տեղեկատվության և վերլուծության բաժնի պետ Վարսիկ Զաքարյանն էլ փաստել է, որ սպասարկման սրահում ստեղծված են բոլոր հարմարությունները` հարկ վճարողներին արագ սպասարկելու համար: «Հարկատուն այստեղ կսպասարկվի մեկ պատուհանի սկզբունքով և ստիպված չի լինի ավելորդ ժամանակ ու միջոցներ վատնել` մի սենյակից մյուսն այցելելով: Նման աշխատաոճն այժմ հարկային ծառայողների աշխատանքի անհրաժեշտ նախապայման է: Սպասարկման սրահում հարկատուները նաև խորհրդատվություն կստանան ցանկացած հարցի վերաբերյալ, նոր գրանցված հարկ վճարողներին էլ  իրազեկման թերթիկներ կտրամադրվեն, սպասարկման սրահի աշխատակիցները նրանց կպարզաբանեն բոլոր անհրաժեշտ հարցերը` նոր սկսած գործունեության և հարկային պարտավորությունների վերաբերյալ: Այս սպասարկման սրահում ևս գործելու են հատուկ տեղեկատվական տերմինալներ, որոնք տեղադրվել են հարկ վճարողների սպասարկման ծառայությունների ընդլայնման և օպերատիվության ապահովման նպատակով», – նշել է Վարսիկ Զաքարյան:

 
Այս պայմաններն ու արդյունքում` հաշվետվությունների ներկայացման համար պահանջվող ժամանակի անհամեմատ կրճատումը ոգևորել է հարկատուներին: «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ժիրայր Պապոյանը սպասարման կենտրոնների գործարկումը մեծ ձեռքբերում է համարել` նշելով. «Մոտ երեք տարի առաջ հարկային հաշվետվությունները ներկայացնելու համար տեսչությունում մեզ ուղեկցող թուղթ էին տալիս, որը պետք է մակագրեին մի շարք աշխատակիցներ, և նոր միայն համապատասխան հարկային տեսուչը կարող էր հաշվետվությունն ընդունել, մինչդեռ քիչ առաջ ես նորաբաց սպասարկման կենտրոնում հանձնեցի իմ հարկային հաշվետվությունը, և գործընթացը տևեց ընդամենը մեկ րոպե»:

«Արդշինինվեստբանկի» ներկայացուցիչն էլ, ողջունելով ՊԵԿ որդեգրած քաղաքականությունը, մասնավորապես սպասարկման նոր մշակույթի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, նշել է. «Սպասարկման կենտրոնների շնորհիվ էապես կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը, նվազել հարկատու-հարկային տեսուչ շփումները: Իսկ Էլեկտրոնային համակարգի ներդրումը զգալիորեն կրճատել է բիզնես միջավայրում ֆինանսական ոլորտի աշխատակիցների ժամանակը. նրանք արդեն կարող են հաշվետվություններն ուղարկել իրենց աշխատավայրից` առանց տեսչություն այցելելու»:

Այսպիսով, ՊԵԿ նախագահի կողմից խնդիր է դրվել` ամբողջ համակարգն անխտիր բերել որակական նոր մակարդակի, հատկապես սպասարկման որակի առումով: Շարունակվելու են աշխատանքները նաև ՊԵԿ տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման ուղղությամբ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98