Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18/04/2011 16:41
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման ոլորտի բարեփոխումների, ընթացակարգերի պարզեցմանը նպատակաուղղված փոփոխությունների մասին հարկ վճարողներին իրազեկելու նպատակով դեռևս անցած տարվանից  պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում տարածքային հարկային տեսչություններում: Հերթական անգամ ՊԵԿ ղեկավարությունը հանդիպում  է ունեցել Խորհրդայինի, Կենտրոնի և Մյասնիկյանի  հարկային տեսչությունների  հարկ վճարողների  հետ: Տեղում քննարկվել են նրանց հուզող հարցերը, տրվել պարզաբանումներ:
 
Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման խնդիրը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է: Կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականով տարածքային հարկային մարմինների առջև խնդիր է դրվել` հարկ վճարողներին ժամանակին և պարբերաբար իրազեկել համակարգի բարեփոխումների, ընթացակարգերի պարզեցմանը նպատակաուղղված փոփոխությունների  մասին: 
Տարածքային տեսչությունների ղեկավարներն արդյունավետ են գնահատում  հանդիպումները: Նրանց խոսքով, հարկ վճարողները  նման գործնական մթնոլորտում  սպառիչ պատասխան են գտնում իրենց մտահոգող հարցերին: Փաստաթղթաշրջանառության կրճատումից բացի, քայլեր են արվում  նաև տեսչություններում սպասարկման որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Նշենք, որ Խորհրդայինի հարկ վճարողները ևս շուտով նման սպասարկման կենտրոն կունենան, ինչպիսիք արդեն գործում են Կենտրոնի, Մյասնիկյանի, Արաբկիրի  և Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություններում: 
Կարևորելով նման հանդիպումները` Խորհրդայինի հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանն ընդգծել է, որ հարկ վճարողներին հանգամանալից պարզաբանումներ են տրվել այն փոփոխությունների մասին, որոնց արդյունքում զգալի կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը. «Նախկինում սոցպարտավորությունների, շահութահարկի, ինչպես նաև  ակցիզային հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացվում  էին ամսական կտրվածքով, իսկ վերջին փոփոխություններով արդեն իսկ ներկայացնում  են եռամսյակային: Այս ամենի հետ զուգընթաց տեսչությունում  կատարվում են  են վերանորոգման, շինարարական աշխատանքներ, որոնք էլ ավելի կբարձրացնեն սպասարկման կուլտուրան և որակը: Ավելի հաճելի պայմաններ կստեղծվեն հարկ վճարողների համար»:
Խորհրդայինի, Կենտրոնի և Մյասնիկյանի հարկ վճարողներին ՊԵԿ կոմիտեի նախագահի տեղակալները պարզաբանել են, որ ձեռնարկատերերի գրանցման գործընթացի պարզեցման արդյունքում ներդրվել է «մեկ պատուհանի» սկզբունքը: Այն այժմ թույլ է տալիս ավելի արագ և առանց լրացուցիչ ծախսերի իրականացնել գրանցումը: Զգալի կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը: Հաշվետվողական համակարգից հանվել են ավանդական «ձև1»-ը և «ձև 2»-ը, բիզնեսի ներկայացուցիչներին վստահեցրել է ՊԵԿ ղեկավարությունը: 
Բարեփոխումներն արդարացնում են հարկատուների սպասելիքները: Նրանք դրական տեղաշարժը տեսնում են և գնահատում հարկային վարչարարության բարելավումը: Մյասնիկյանի  հարկային տեսչության հարկ վճարող Լաուրա Սարգսյանի խոսքով` այս բարեփոխումներով մոտենում ենք միջազգային չափանիշներին. «Եթե նախկինում հաշվետվությունները ներկայացնելիս  բաժնից բաժին էինք գնում, ամբողջ  օր կորցնում, ապա այժմ մեկ րոպե է տևում հաշվետվություն հանձնելը:  Ես սիրով եմ գնում Սպասարկման կենտրոն, որտեղ մեզ սպասարկում են համազգեստով, կոկիկ հագնված աշխատակիցները»: 
Իսկ Խորհրդայինի հարկային տեսչության հարկ վճարող Գայանե Փետևոտյանը, ով հաշվետվություններն արդեն էլեկտրոնային եղանակով է ներկայացնում, նշում է. «Բարեփոխումների արդյունքում, այսօր արդեն գրասենյակից ենք յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում հաշվետվությունները: Այդպիսով, տնտեսում ենք ոչ միայն ժամանակ, այլև ավելի քիչ ենք շփվում հարկային մարմինների հետ»: 
2011թ.հունվարի 1-ից ԱԱՀ վճարողների համար էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված ձևերի լրացմամբ`հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգի վերաբերյալ ևս կոմիտեի նախագահի տեղակալները պարզաբանումներ են տվել: Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման քայլերից ակնկալվող արդյունքն ինքնագնահատման համակարգի վերջնական կայացումն է: Նպատակը, որ  հարկատուն կամավոր հաշվարկի և վճարի  իրական հարկերը:
AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98