20/05/2011 12:39
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԻՆ ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 60.1%–Ը
2011թ.-ի մարտին հարկային մարմնի կողմից ՀՀ խոշոր հարկ վճարողների մոտ կատարվել են 104 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ` 196.2 մլն դրամի չափով: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մարտ ամսվա ամփոփ ցուցանիշների համաձայն` հաշվետու ամսվա ընթացքում պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.3 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի մարտ ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 60.1 %–ը:
Նշենք նաև, որ 01.04.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 92.9 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 51.5 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 5.3 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի մարտ ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1833.9 մլն դրամի չափով:
25/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.26
+0.33
Եվրո (EUR)
417.75
+0.52
Ռուբլի (RUR)
4.8654
-0.0508
Լարի (GEL)
139.06
+0.03
Արծաթ
717.49
-18.17
13:34 26/06/26
10:59 26/06/26
10:30 26/06/26
