22/03/2011 15:20
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 61.4%-Ը
2011թ.-ի հունվարին պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով ՀՀ 440 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 21.6 մլրդ. դրամ: Միաժամանակ, պետք է արձանագրել, որ նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի հունվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 61.4 %–ը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշներ»-ի վերլուծության համաձայն` 2011թ.-ի հունվարին հարկային մարմնի կողմից կատարվել են 32 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 194.2 մլն դրամի չափով:
Նշենք նաև, որ 01.02.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 50.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 6.7 մլրդ դրամ: Միաժամանակ, 2011թ.-ի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում չի կատարվել:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
