Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
24/01/2011 16:00
Կիսվել

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում շարունակում է մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերի հայտնաբերումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից` օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն` «Սիս տաքսի» ամվանմամբ: Այն գործել է մայրաքաղաքի Խաղաղ Դոնի 1 հասցեի հարակից տարածքում` առանց համապատասխան լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու: Պարզվել է, որ ապօրինի գործունեությունը ծավալել է ֆիզիկական անձ Պողոս Նազարյանը: Տաքսի ծառայության գործունեությունը դադարեցվել է:Պ.Նազարյանի մոտ իրականացվում էգործունեության օրինականության ստուգում: 

Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում օրերս հայտնվել է նաև «OK ROOM» բար-սրճարանը:Ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի կենտրոնում` Թումանյան 25 հասցեի նկուղային հարկում  գործող սրճարանն ապօրինի է և չունի պետական գրանցում:Հարկային դաշտից դուրս գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Հ.Սարգսյանը`այցելուներին սպասարկելով  հիմնականում գիշերային ժամերին: Բար-սրճարանի տարածքը շուրջ 40քմ է. հարկային մարմինների այցելության պահին այդտեղ եղել է երկու աշխատակից:Ապօրինի գործունեությունն այս պահին կասեցված է, տարածքն էլ` կապարակնքված: 

Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է նորաձևության և կարիարտադրամաս. այն ևս գործել է մայրաքաղաքում:Ապօրինի ձեռնարկատերը Մհեր Դավթյանն է, ում հայտարարության համաձայն`  գործունեությունն իրականացվել է 2010թ.-ի սեպտեմբերից` 3 աշխատակիցների միջոցով: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական վարույթ, ճշտվում են իրացման ծավալները:

Օրերս հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրությունն էլ ծավալվել էր Գարեգին Նժդեհի 3 շենքի բակում, որտեղ քաղաքացի Դ.Նիկողոսյանն առանց պետական գրանցման զբաղվել է խոշոր եղջերավոր կենդանիների ոսկրահանմամբ և մսամթերքի իրացմամբ:Գործունեությունն այսպահին դադարեցված է:
 
Նշված ապօրինի ձեռնարկատիրական գործողությունների հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85