Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԻՆԳ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԲԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
29/03/2011 17:32
Կիսվել

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԻՆԳ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԲԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Վերացվել է հարկ վճարողներից պահանջվող ավելի քան հինգ տասնյակ տարբեր տեսակի դիմումների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը` ներկայացնելով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին առնչվող բարեփոխումները` հարկային և մաքսային էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը հնարավորություն է տալիս էապես կրճատել հարկային և մաքսային մարմիններ դիմող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող հարկ վճարողներից պահանջվող տարբեր տեսակի տեղեկանքների, դիմումների, պատճենահանվող փաստաթղթերի թիվը: «Մասնավորապես, եթե նախկինում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող քաղաքացին, կազմակերպությունը պետռեգիստրում գրանցվելուց հետո պետք է գնար տվյալ մաքսատուն և այնտեղ բացեր համապատասխան թղթապանակը` ներկայացնելով մի շարք տարբեր փաստաթղթերի պատճեններ, այցելելով համապատասխան հարկային տեսչություն, բանկ, և այնտեղից տեղեկանք ներկայացնելով, ապա այսուհետ պետռեգիստրում գրանցվելուց բառացիորեն մի քանի րոպե անց, «Հարկատու-3» ծրագրի միջոցով անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՊԵԿ տարածքային հարկային և մաքսային բոլոր ստորաբաժանումների համար: Իսկ համապատասխան թղթապանակը կբացվի արդեն ապրանքը ներկրելիս` առաջին իսկ մաքսային ձևակերպումն իրականացնելու ժամանակ, ինչն էլ գործարարներին թույլ կտա զերծ մնալ զանազան հիմնարկներ այցելելու անհրաժեշտությունից, անհարկի քաշքշուկներից, հերթերում սպասելուց, զանազան փաստաթղթեր պատճենահանելու անհրաժեշտությունից», – նշեց Միքայել Փաշայանը:
 
Ըստ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանի, «եթե նախկինում տնտեսվարող սուբյեկտը գրանցվելուց հետո պետք է ներկայանար մաքսատուն համապատասխան թղթապանակ բացելու համար, ապա այժմ դրա անհրաժեշտությունը վերացել է: Հարկ վճարողը իր ապրանքը ներմուծելուց հետո, առաջին գործարքի ժամանակ, միայն ներմուծման ձևակերպումներն իրականացնելիս պետք է այցելի տվյալ մաքսատուն: Մինչդեռ նախկինում լինում էին դեպքեր, երբ տնտեսվարողը տեղյակ չէր լինում թղթապանակ բացելու անհրաժեշտության մասին, և միայն ապրանք ներկրելիս` սահմանին էր տեղեկացվում այդ մասին ու կանգնում փաստի առաջ, ինչն էլ հարուցում էր քաղաքացիների արդարացի դժգոհությունը»:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85