30/06/2011 14:43
ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20%-ՈՎ
2011թ. հունիսին մայիս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.3% և 0.3% գնաճ: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների` 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 19.8%-ով և 25.4%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`22.7%-ով և 25.3%-ով:
Նշենք նաև, որ 2011թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ-ում գրանցվել էր բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 5.2% և 4.2% գնաճ, ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ` 3.9% և 5.8% գնաճ, մարտին փետրվարի համեմատությամբ` 3.5% և 5.0% գնաճ, իսկ փետրվարին հունվարի համեմատ` 3.8% և 4.8% գնաճ:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
