19/01/2011 12:57
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 46.0%–Ը
2010թ.-ի նոյեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով վճարվել է շուրջ 14.4 մլրդ դրամ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից:
Ըստ խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների` խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 խոշոր հարկ վճարողների կողմից 2010թ.-ի նոյեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 46.0%–ը:
Նշենք նաև, որ 2010թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 76 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 124.4 մլն դրամի չափով:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
12:02 22/10/26
10:50 22/10/26
10:30 22/10/26
