ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 3.8%-ՈՎ ԵՎ 4.8%-ՈՎ
2011 թվականի փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.8% և 4.8% գնաճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 10.4% և 17.1%-ով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` 7.1% և 7.9%-ով: