Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՇՈՒՐՋ 1400 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՎ
19/04/2011 12:35
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՇՈՒՐՋ 1400 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՎ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նիստին:

Համաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, երկու երկրների նախարարությունների, գերատեսչությունների, ՌԴ ավելի քան 20 սուբյեկտների և ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, գործարարներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Հանրապետության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, ընդգծելով, որ այս մասշտաբային միջոցառումը, որը Երևանում է հավաքել երկու երկրների պետական կառավարման կենտրոնական և տարածաշրջանային մարմինների ղեկավարությանը, գործարար համայնքի և հասարակայնության ներկայացուցիչներին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Նախագահի խոսքով, համաժողովի նկատմամբ հետաքրքրությունն այս հանգամանքով չէ միայն պայմանավորված: Այն, առաջին հերթին, թելադրված է հայ-ռուսական գործընկերության առանձնահատուկ դաշնակցային բնույթով և, իհարկե, սերտ կապերը հետագայում ևս զարգացնելու և պարզապես բարեկամություն անելու մարդկանց անկեղծ ձգտումով, ինչպես վայել է հին ու լավ բարեկամներին:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ մեր հանդիպումների պարբերական բնույթը, միջպետական համագործակցության բոլոր մակարդակներում առկա մշտական կապերը հաստատում են լայն սպեկտրով` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ ձգտումը:

Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ-ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով: Ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է երեք մլրդ դոլարի: Եվ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետևանքներից: Առավել ևս ակնհայտ է, որ պոտենցիալ հնարավորություններն զգալիորեն լայն են, քան այն արդյունքը, որն այսօր մենք ունենք: 

Այսպիսի ներուժ և հեռանկարներ մենք տեսնում ենք մեր երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացման մեջ: Այսօր արդեն միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարթակը պահանջված է, այն օժանդակում է գործնական հարցերի լուծմանը, խթանում` նոր ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարությունների աճը»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել են նաև մարզահամերգային համալիրում բացված արդյունաբերական նորարարությունների հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվում են երկու երկրների բազմաթիվ նորարարական նախագծեր և տեխնոլոգիաներ:

Ցուցահանդեսը դիտելուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը ներկա կգտնվեն միջկառավարական և միջտարածաշրջանային մակարդակներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությանը: 

Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են նաև կլոր սեղաններ, որտեղ քննարկվում են ՀՀ և ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում միջտարածաշրջանային կապերի դերին, տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության, տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ էներգետիկ ծրագրերին, հումանիտար կապերի ամրապնդմանն ու զբոսաշրջության զարգացման գործում միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովին.

Հարգելի՛ բարեկամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովի մասնակիցներին:

Այս մասշտաբային միջոցառումը, որը Երևանում է հավաքել մեր երկրների պետական կառավարման կենտրոնական և տարածաշրջանային մարմինների ղեկավարությանը, գործարար համայնքի և հասարակայնության ներկայացուցիչներին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Սակայն համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը բնավ այս հանգամանքով չէ միայն պայմանավորված: Այն, առաջին հերթին, թելադրված է հայ-ռուսական գործընկերության առանձնահատուկ դաշնակցային բնույթով և, իհարկե, սերտ կապերը հետագայում ևս զարգացնելու և պարզապես բարեկամություն անելու մարդկանց անկեղծ ձգտումով, ինչպես վայել է հին ու լավ բարեկամներին:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ մեր հանդիպումների պարբերական բնույթը, միջպետական համագործակցության բոլոր մակարդակներում առկա մշտական կապերը հաստատում են լայն սպեկտրով` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ ձգտումը: Վստահ եմ, որ հանդիպումների այսպիսի հաճախականությունը, քննարկվող հարցերի լայն օրակարգը ցույց են տալիս կողմերի նպատակաուղղվածությունը` կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակում համատեղ ջանքերի և առևտրաշրջանառության մեծացման գործում:

Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ-ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով: Ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է երեք մլրդ դոլարի: Եվ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետևանքներից: Առավել ևս ակնհայտ է, որ պոտենցիալ հնարավորություններն զգալիորեն լայն են, քան այն արդյունքը, որն այսօր մենք ունենք: 

Այսպիսի ներուժ և հեռանկարներ մենք տեսնում ենք մեր երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացման մեջ: Այսօր արդեն միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարթակը պահանջված է, այն օժանդակում է գործնական հարցերի լուծմանը, խթանում` նոր ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարությունների աճը: 

Ավելի ու ավելի բովանդակալից են դառնում կապերը հումանիտար բնագավառում, մշակույթի և կրթության, առողջապահության ու զբոսաշրջության ոլորտներում: Այն մեր երկրների ժողովուրդների պատմական հոգևոր ժառանգության պահպանման ու բազմապատկման և ընդհանուր առմամբ` հայ-ռուսական հարաբերությունների ներկապնակի բազմազանության հարստացման հնարավորություն է տալիս: Հայաստանը և Ռուսաստանն ունեն օդային հաղորդակցությունների ինտենսիվ ցանց: Ամեն շաբաթ մեր երկրները կապում են ավելի քան հարյուր ավիաչվերթեր` տասնյակ ուղղություններով: Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների համար Հայաստանում հարմարավետ է թե՛ ռուսերեն լեզվով հաղորդակցվելու հանրամատչելիության, թե՛ Ռուսաստանի ու ռուսաստանցիների նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից: Անհրաժեշտ եմ համարում զբոսաշրջության հոսքերի մեծացման որոշակի մեխանիզմների մշակումը` կորպորատիվ հանգստի, էկո և պատմամշակութային զբոսաշրջության տարրերի ներգրավմամբ:

Զբոսաշրջությունը կարևոր է նաև նրանով, որ այն մեր երկրների ժողովուրդներին անմիջական շփման հնարավորություն է տալիս, բարձրացնում է փոխվստահության մակարդակը, միմյանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը, իսկ դա կարող է բազմապատկման ազդեցություն ունենալ համագործակցության այլ ոլորտներում ներգործության առումով: Ես կցանկանայի, որպեսզի մեր երկրների կրթական և մշակութային հաստատությունների, բիզնեսին աջակցող կառույցների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև կապերն ակտիվանան: 

Մեր միջտարածաշրջանային փոխգործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է համատեղ ձեռնարկությունների գործունեությունը, և առաջին հերթին, այն ձեռնարկությունների, որոնք ուղղված են արտադրության մեջ առաջավոր տեխնոլոգիաների և չափորոշիչների ներդրմանը: Տարածաշրջանային իշխանություններին և գործարար կառույցներին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այս ուղղությանը: Ես վերջերս հայտարարեցի, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է նորարարական ձեռնարկությունների համար հատուկ պայմանների ստեղծման ուղղությամբ, և մենք ուրախ կլինենք դիտարկել ռուսական կողմի համապատասխան առաջարկությունները:

Այս ուղղությամբ աշխատանքը, ընդ որում` տարածաշրջանների մակարդակով, պետք է ուղղված լինի վարչարարական գործընթացների նշանակալի դյուրացմանը, տեղական հարկային և սահմանափակող միջոցների թուլացմանը` ուղիղ կապերի զարգացման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով: Նոր գաղափարները, գիտական մշակումները և նորարարական լուծումները, որոնք լիովին իրականանալի են տարածաշրջանային մակարդակում, չպետք է կորեն բյուրոկրատական լաբիրինթոսում: 

Կարծում եմ, որ այսօրվա համաժողովի նշանակությունը նաև գործընկերության փոխընդունելի մոդելների և արդյունավետ ձևերի, կոոպերացիոն կապերի ընդլայնման ոլորտների համատեղ որոնման մեջ է` մեր տարածաշրջաններում առկա տնտեսական և մտավոր ներուժի ավելի ամբողջական օգտագործման նպատակով: Այդ իսկ պատճառով համաժողովն իսկապես կրում է բացարձակ գործնական բնույթ, և դրանում է նրա արժեքավորությունը: Այդ մասին են վկայում և՛ համաժողովին հարմարեցված ցուցահանդեսը, և՛ այսօր ստորագրվելիք համաձայնագրերը, և՛ կլոր սեղանների միանգամայն որոշակի թեմաները: 

Որպես վերջաբան, ցանկանում եմ մեր տարածաշրջաններին և սուբյեկտներին մաղթել համակարգված և համատեղ աշխատանք` ի շահ մեր երկրների: Մենք հույս ունենք, որ համաժողովը պարբերական կդառնա, և ամեն անգամ կարձանագրենք միջտարածաշրջանային համագործակցության և՛ աշխարհագրության, և՛ բովանդակության ընդլայնում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98