Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2010Թ.-ԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ  2%-ՈՎ
02/03/2011 10:49
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 2%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Երևան քաղաքի` ըստ վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն մայրաքաղաքում 2010 թվականի արդյունքներով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 462,9 հազար դրամ:  Նշենք, որ 2009 թվականի համեմատությամբ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է շուրջ 2%-ով: 

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց համեմատաբար բարձր գներ են սահմանվել նաև Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում: Այս վարչական շրջաններում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է համապատասխանաբար 377.4 հազար և 285.7 հազար դրամ: Հատկանշական է, որ 2009 թվականի համեմատությամբ այս երկու վարչական շրջաններում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների աճ` 1-2%-ի սահմաններում: 

Նոր-Նորքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գինը կազմել է 236.0 հազար դրամ, Ավանում` 240.3 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 248,7 հազար դրամ, Շենգավիթում` 250.9 հազար դրամ, Դավթաշենում` 272.3 հազար դրամ, Աջափնյակում` 235,9 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 239.3 հազար դրամ, Նուբարաշենում` 146.6 հազար դրամ: 

Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով 2009 թվականի համեմատությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գնի անկում գրանցվել է միայն Կնետրոն վարչական շրջանում:
Փաստորեն, Երեւանում 2010 թվականի արդյունքներով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը կազմել է 272.4 հազար դրամ, որը 2009 թվականի համեմատությամբ աճել է շուրջ 2%-ով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85