Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
2010Թ.-ԻՆ ԳՆԱՃԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՑՈՐԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԻ ԿՏՐՈՒԿ ԱՃՈՎ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԻ ԽՈՐԸ ԱՆԿՄԱՄԲ
04/02/2011 10:35
Կիսվել

2010Թ.-ԻՆ ԳՆԱՃԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՑՈՐԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԻ ԿՏՐՈՒԿ ԱՃՈՎ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԻ ԽՈՐԸ ԱՆԿՄԱՄԲ

2010 թ. սկզբին ՀՀ ֆինանսատնտեսական իրավիճակը բնութագրվում էր բարձր գնաճային միջավայրով, քանի որ 2009 թվականին իրականացված ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունը սկսեց ի հայտ գալ 2009 թվականի վերջին, և ակնկալվում էր, որ 2010 թվականի առաջին եռամսյակում կհասնի իր գագաթնակետին: Այսպիսի է ՀՀ ԿԲ գնահատականը:

Գնաճային միջավայրի ձևավորմանը նպաստող երկրորդ գործոնն, ըստ ՀՀ ԿԲ-ի, 2009 թվականի երկրորդ կեսից համաշխարհային տնտեսության վերականգնման պայմաններում պարենային և հիմնական հումքային ապրանքների միջազգային գների աճն էր, որի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ակնկալվում էր առավելապես 2010 թվականի առաջին եռամսյակում: Գնաճային միջավայր ձևավորող երրորդ գործոնը 2010 թվականի ապրիլի 1-ից գազի և ջրի սակագների բարձրացումն էր, որի ազդեցությունը գնաճի վրա արտահայտվեց ինչպես ուղղակիորեն՝ այդ ծառայությունների սակագների աճի միջոցով, այնպես էլ անուղղակիորեն`ինքնարժեքի միջոցով այլ ապրանքների գների աճով:

Նման իրավիճակում Կենտրոնական բանկը 2010 թվականի հունվարից իրականացրել է կոշտ դրամավարկային քաղաքականություն` առաջին հինգ ամիսներին շարունակ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ընդհանուր առմամբ՝ 2.5 տոկոսային կետով)` զուգահեռաբար իրականացնելով ապադոլարայնացմանն ուղղված միջոցառումներ:

Իրականացված քաղաքականության արդյունքում 12-ամսյա գնաճը փետրվարին արձանագրված 9.4%-ից շարունակաբար նվազելով՝ հունիսին մոտեցավ նպատակային միջակայքի վերին սահմանին` կազմելով 5.8%: Սակայն հունիսից իրավիճակը կտրուկփոխվեց, և գնաճային  միջավայրը կտրուկ ընդլայնվեց: Այդուհանդերձ, բնականոն գնաճը շարունակում էր նվազել` արտացոլելով տարեսկզբին իրականացված դրամավարկային պայմանների խստացումը:

Առաջին գործոնը, որը նոր գնաճային ազդակներ հաղորդեց ՀՀ տնտեսությանը, ցորենի միջազգային գնի կտրուկ աճն էր, որին հաջորդեց այլ պարենային ապրանքների միջազգային գների աճը: Հաջորդ էական գործոնը գյուղատնտեսության ճյուղի խորը անկումն էր, որն արտահայտվեց գյուղատնտեսական մթերքների առաջարկի կտրուկ նվազմամբ: Ակնհայտ էր, որ գնաճային միջավայրը ձևավորվում է բացառապես առաջարկի գործոններով պայմանավորված, որոնք ենթակա չեն դրամավարկային կարգավորման: Այս իրավիճակում, չնայած գնաճի արագացմանը, Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից, քանի որ բոլոր գնահատումները ցույց էին տալիս, որ ներքին պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը գնաճային ճնշումներ չի ստեղծում: Այսինքն` բարձր գնաճը պայմանավորված չէր դրամավարկային քաղաքականության ներգործությանը ենթակա պահանջարկի գործոններով: Այս իրավիճակում ԿԲ-ն 2010 թվականի հունիսից անփոփոխ է թողել հիմնական գործիքի տոկոսադրույքը:

Նման պայմաններում 2010 թվականի ընթացքում արձանագրվեց 9.4% գնաճ, որի միայն 7.5 տոկոսային կետը պարենային ապրանքների գների աճի հաշվին էր. ներքին գյուղատնտեսական ապրանքների գների աճի հաշվին արձանագրվել է շուրջ 5 տոկոսային կետ գնաճ, ավելի քան 2 տոկոսային կետ՝ ներմուծվող պարենային ապրանքների գների աճի հաշվին: Ընդ որում, չորրորդ եռամսյակում ավելացել է պարենային ապրանքների նպաստումն ընդհանուր գնաճին: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է 4.5% գնաճ՝ պարենային ապրանքների գները եռամսյակի ընթացքում բարձրացել են 8.1%-ով (նպաստումն ընդհանուր գնաճին՝ 4.4 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 1.5%-ով (նպաստումը` 0.2 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով (նպաստումը` 0.05 տոկոսային կետ):

2010 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրված միջին գնաճը նախորդ տարվա միջինի նկատմամբ կազմել է 8.2%: Նոյեմբեր-դեկտեմբերին նկատվել է առաջարկի շոկերով պայմանավորված և ամիսներ շարունակ դրսևորված գնաճի երկրորդային ազդեցությունների ուժգնացում, ձևավորվել են գնաճային սպասումներ, որոնք արտացոլվել են նաև բնականոն գնաճի ցուցանիշում: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է 3.0% բնականոն գնաճ, որի պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը տարեվերջին կազմել է 6.26%:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58