2010Թ.-ԻՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳՆԱՃՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Հայաստանում և Ուկրաինայում: Այս են փաստում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցի տվյալները: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թվականի արդյունքներով հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2009 թվականի նկատմամբ կազմել է 108.2%: Միևնույն ժամանակ, ԱՊՀ երկրներում գնաճի միջին ցուցանիշը կազմել է 7.4%: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով գնաճ գրանցվել է ԱՊՀ բոլոր երկրներում, մասնավորապես, Ուկրաինայում գնաճը կազմել է 9.4%, Ղրղզստանում` 8.0%, Բելոռուսում` 7.8%, Մոլդովայում 7.4%, Ղազախստանում` 7.1%, Ռուսաստանում` 6,9%, Տաջիկստանում` 6,5%, Ադրբեջանում` 5.7%: