Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
2011Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2010Թ.-Ի ԱՊՐԻԼԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 8.9% ԳՆԱՃ
30/04/2011 15:54
Կիսվել

2011Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2010Թ.-Ի ԱՊՐԻԼԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 8.9% ԳՆԱՃ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից վստահեցնում են` 2011թ. հունվար-մարտին ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 5.2% ընդհանուր գնաճին ապրիլին հաջորդել է 0.2% գնանկում: Պաշտոնական վիճակագրության համաձայն` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 2011թ. ապրիլին մարտի համեմատ նվազել են 0.5%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ, իսկ  ծառայությունների ոլորտում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
 
Միևնույն ժամանակ, 2011թ. ապրիլին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.0%, այդ թվում պարենային ապրանքներինը  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 107.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.5%. ծառայությունների սակագներինը՝ 102.4%: 2011թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.2%, ինչը 0.17 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (1.03%):
 
2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.9%, այդ թվում, արենային ապրանքներինը  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 114.5%,  ոչ պարենային ապրանքներինը`102.8%, ծառայությունների սակագներինը`102.3%, իսկ հունվար-ապրիլին 2010թ. հունվար- ապրիլի համեմատ` համապատասխանաբար 110.5%, 115.0, 103.3 և 106.2%:
 
Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2011թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.8-0.1% գնանկում, 2-ում` 0.2% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.3%-ով:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36