Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՄԱՐՏԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐԳԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 41%-ՈՎ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆԵՐԸ` 28.6%-ՈՎ
31/03/2011 14:42
Կիսվել

ՄԱՐՏԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՐԳԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 41%-ՈՎ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՆԵՐԸ` 28.6%-ՈՎ

2011թ.  մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9%  գնաճ,  ինչը մեծապես պայմանավորվել է հացամթերքի,  կենդանական և բուսական յուղերի,  շաքարավազի,  սուրճի,  թեյի կակաոյի,  բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 1.3-3.3%  գնաճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` դիտարկվող պարենային 13  ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-3.3% գնաճ, իսկ մյուս 3-ում` 2.2-0.1% գնանկում: Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ արձանագրվել է 28.6%, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 3.3% գնաճ:
 
2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 5.5%,  իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 2.4%  գնաճ:  Հանրապետության դիտարկված 10  քաղաքներում 2011թ.  մարտին փետրվարի համեմատ շաքարավազի գինն աճել է 1.8-4.6%-ով  (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում):  Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 2.5 %-ով: Միևևնույն ժամանակ, 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի կակաոյի 5.8%, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 2.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սև սուրճի 2.4 գնաճով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2011թ. մարտին 2010թ.  մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է 15.8%, իսկ 2011թ. փետրվարի համեմատ` 1.6% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կարագի 4.1%  գնաճով: 
 
Հացամթերքի  ապրանքախմբում 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ գներն աճել են 18.0%-ով, իսկ 2011թ.  փետրվարի համեմատ`1.3%-ով:  Վերջինս հիմնականում հնդկացորենի 1.5%,  մակարոնեղենի 1.6%, ալյուրի 4.1%, հացահատիկի 12.6%, հաճարի 19.1% գնաճի արդյունք է: Ոչ ոգելից խմիչքի,  այլ մթերքի,  ձկնամթերքի,  կաթնամթերքի,  հրուշակեղենի ապրանքախմբում 2011թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0.1-0.3% գնաճ:
 
Մրգի ապրանքախմբում 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ արձանագրվել է 41.0% գնաճ, իսկ 2011թ.  փետրվարի համեմատ` 2.2%  գնանկում: 2011թ.  մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է խնձորի 6.2%,  խաղողի 1.1%,  նարնջի 0.7%  գնանկում և կիտրոնի 0.2%,  տանձի 1.4%,  մանդարինի 4.9%, արքայանարնջի 5.2%, ադամաթզի 8.6% գնաճ: 
 
2011թ.  մարտին 2010թ.  մարտի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 13.2%-ով,  իսկ 2011թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում: 
 
Մսամթերքի ապրանքախմբում 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ գրանցվել է 9.7% գնաճ, իսկ 2011թ.  փետրվարի համեմատ`0.1% գնանկում:  Խոզի և տավարի մսերի գները 2011թ.  մարտին փետրվարի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.2%  և 0.4%-ով,  իսկ ոչխարի մսի գինն աճել է 1.0%-ով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85