02/03/2011 15:46
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՈՒՆՎԱՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1.9% ԳՆԱՃ
2011թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%-ով, իսկ ծառայությունների սակագները` 3.4%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` 2011թ. փետրվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.1%, ծառայությունների սակագներինը՝ 103.6%: Միևնույն ժամանակ, 2011թ. փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 112.4%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 117.3%, ոչ պարենային ապրանքներինը` 105.4%, ծառայությունների սակագներինը` 107.5%, իսկ հունվար-փետրվարին 2010թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 111.5%, 116.5%, 105.3% և 106.1%:
2011թ. փետրվարին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 144.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 148.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 127.5%, ծառայությունների սակագներինը՝ 145.0%:
Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2011թ. փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.9-3.2% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.6%-ով:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
