ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ. ԿՆՎԱԶԵՆ ՔԱՂԱՔԱՑԻ-ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ ՇՓՈՒՄՆԵՐԸ
Այսօր` հունիսի 1-ին կայացած նիստում գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև գործառութային կրկնողությունը բացառելու անհրաժեշտությամբ։ Բացի այդ, ստեղծվել է փաստաթղթերի ընդունման և սպասարկման բաժին, ինչը թելադրված է «մեկ պատուհան» սկզբունքով և իր հերթին կնպաստի քաղաքացի-պետական ծառայող շփումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Հատկանշական է, որ էլեկտրոնային համակարգի ներդրումը ներքին դիմադրություն է առաջացնում, որովհետև ոմանք նախկինում այդ միջոցով փող էին աշխատում, իսկ հիմա շատ չինովնիկներ զրկվել են եկամտից և առաջիկայում ևս ձգտելու են վերականգնել իրենց շահույթը։ «Պարբերական մոնիտորինգի միջոցով մենք պետք է բացառենք նման դեպքերը», – անդրադառնալով այս խնդրին` ընդգծել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։