Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՎԱՐՉԱՊԵՏ – ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
12/05/2011 13:00
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

Այսօր` մայիսի 12-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչև նիստի օրակարգին անցնելը վարչապետը անդրադառձել է վարկային ծրագրերի կառավարման ոլորտում առկա խնդիրներին: Վարչապետ, մասնավորապես, խոսելով Համաշխարհային բանկից ստացված վարկերով ձեռքբերվող սարքավորումների և ծառայությունների մասին, նշել է, որ այս ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման գործընթացներում ընդգրկված հանձնաժողովներն աշխատում են շատ ֆորմալ և բովանդակության համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրում։ 
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսպիսի ֆորմալ մոտեցման պարագայում մենք ձեռք ենք բերում սարքավորումներ և ծառայություններ անընդունելի բարձր գներով։ Ֆորմալ առումով բոլորը ճիշտ են, ոչ մեկը ոչ մի չարաշահում թույլ չի տալիս, բայց, ուղղակիորեն, ինտերնետային կայքերից օգտվելով պարզվում է, որ նմանատիպ սարքավորումներ կարելի է ձեռք բերել առնվազն 2 անգամ ավելի էժան: Մեր հանձնաժողովի նախագահները մասնագետներ են և այդ իրավունք չունեն այդպիսի մրցույթի արդյունքները բերել մեր հաստատմանն այն պարզ պատճառաբանությամբ, որ այդ ծառայությունը կամ այդ ապրանքը շատ թանկ է մեզ առաջարկվում, նամանավանդ որ մենք դա ձեռք ենք բերում վարկային միջոցների հաշվին», – ընդգծել է վարչապետը և ամփոփելով իր խոսքը` նշել. «Եզրակացությունը հետևյալն է. մենք պետք է փոխենք մեր մոտեցումն այս հարցում, և հանձնաժողովները պետք է պատասխանատվություն կրեն նաև մրցույթի բովանդակության համար։ Դրա համար հանձնարարական է տրվում այսօր կառավարության աշխատակազմին` հրատապ ձևով ներկայացնել կառավարությանը բոլոր այն փաստաթղթերը, որտեղ մենք պետք է կատարենք փոփոխություն և հանձնաժողովների վրա դնենք նաև բովանդակության համար պատասխանատվության խնդիրը»:
 
Նշենք նաև, որ վարչապետն առաջարկել է նախարարություններին հրաժարվել  վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց։  Բոլոր նախարարությունների տրվել է հանձնարարական` վերանայել իրենց վարկային ծրագրերը Համաշխարհային բանկի հետ, և որտեղ կան տեխնիկական օժանդակության խնդրանքներ, ուղղակի հանել ծրագրերից։ Ըստ վարչապետի` նախարարություններն ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի ինքնուրույնաբար վերլուծություններ իրականացնեն բոլոր բնագավառներում:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85